24.11.2024
Էրիկ Ռուբին. Ղարաբաղյան խնդրի կարգավորումը կողմերից յուրաքանչյուրից բարդ ընտրություն է պահանջում
prev Նախորդ նորություն

Կարասին-Աբաշիձե հանդիպում. կողմերն աշխատելու են գործնական հարցերի լուծման վրա

Նախօրեին Պրահայում տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը:

Բանակցությունները շարունակվել են ավելի քան երեք ժամ: Ինչպես հայտարարել է լրագրողներին Զուրաբ Աբաշիձեն՝ Կարասինի հետ հանդիպման արդյունքներով, նրանք խոսել են «սահմանազատիչ բաններների անօրինական տեղադրման մասին» վրաց-հարավօսական հակամարտության գոտում, ինչը, վրացական կողմի գնահատմամբ, կարող է դառնալ տարածաշրջանում ապակայունացման պատճառ:

«Ամբողջ սրությամբ ասվել է այն, ինչ պետք է ասվեր: Դա այն է, ինչ մեզ համար ընդհանրապես անընդունելի է: Ես նկատի ունեմ այն քայլերը, որոնք մեծ սրացումներ են առաջ քաշել, ինչը շատ վտանգավոր է տարածաշրջանի համար: Փխրուն տարածաշրջանում դա կարող է առաջացնել այնպիսի անկայունացում, որը հետագայում կհանգեցնի ծանր հետևանքների: Մենք գործ ունենք մարդու իրավունքների խախտման հետ, տառապում է տեղի բնակչությունը», - նշել է Զուրաբ Աբաշիձեն, հայտնում է Dalma News-ը:

Նրա տեղեկություններով, բավականին լուրջ համաձայնություն է ձեռք բերվել սահմանի մոնիթորինգի հետ կապված, իսկ օգոստոսին Շվեյցարիայում տեղի կունենան աշխատանքային խմբերի հանդիպումը: Զուրաբ Աբաշիձեն հույս է հայտնել, որ համապատասխան պայմանագրերը կկնքվեն շվեյցարական ընկերության հետ:

Պրահայի հանդիպման հետ կապված վրացական ԶԼՄ-ներին մեկնաբանություններ է տվել նաև ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, ով հայտարարել է, որ չնայած էմոցիոնալ ֆոնին, բանակցությունները կայացել են: Նրա տեղեկություններով, Աբաշիձեի հետ հանդիպմանը քննարկվել են միջպեստական օրակարգի հարցեր, որոնք լուծման կարիք ունեն:

«Դա վերաբերվում է առանձին նախարարություններին, տրանսպորտային կառույցներին, առևտրային կազմակերպություններին և հումանիտար կառույցներին, որոնք արդեն սիկ սկսել են ակտիվ համագործակցել: Այս անգամ մեր կոլեկտիվ են ընդգրկվել տրանսպորտային ոլորտի ներկայացուցիչները», - նշել է Կարասինը և ընդգծել, որ հերթական հանդիպման օրը նրանք կհամաձայնեցնեն հեռախոսով, իսկ մինչ այդ կողմերն աշխատելու են գործնական հարցերի լուծման վրա: