24.11.2024
Ուորլիքի անկեղծությունը. ԱՄՆ-ը շարժվում է ադրբեջանական տրամաբանությամբ
prev Նախորդ նորություն

Էրիկ Ռուբին. Ղարաբաղյան խնդրի կարգավորումը կողմերից յուրաքանչյուրից բարդ ընտրություն է պահանջում

Ղարաբաղյան հարցի ռազմական լուծում չկա և երբեք չի լինի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Էրիկ Ռուբինը՝ ելույթ ունենալով Բրուքինգի ինստիտուտում:

Նրա խոսքով, ԱՄՆ-ի ուշադրությունը գամված է ղարաբաղյան հակամարտության արդար, խաղաղ և երկարաժամկետ կարգավորմանը և հենց այդ դիրքորոշումը պետք է գերակայի հաջողության հասնելու համար, փոխանցում է Ամերիկայի ձայնը: «Եկել է ժամանակը, որպեսզի հակամարտության կողմերն իրենց պատրաստակամությունն ու վճռականությունը ցուցաբերեն պրոգրեսի հասնելու համար: Դա հեշտ խնդիր չի, կողմերից յուրաքանչյուրը պետք է անի որոշակի ընտրություն:Դա շատ բարդ է, հենց այդ պատճառով խնդիրը մինչև այժմ լուծված չէ»,-նշել է նա:

Ռուբինի խոսքով, ԱՄՆ-ը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել խաղաղության և կայունության ամրապնդման համար: Հակամարտության կողմերը, իրենց հերթին, պետք է զերծ մնան բռնությունից և էսկալացիայից: «Բռնության և ողբերգությունների կանխարգելու՝շատ կարևոր հարց է»,-նշել է Ռուբինը: