24.11.2024
Ստեփանակերտ. Ուորլիքի առաջարկությունները չեն կարող վերացնել ղարաբաղյան հակամարտության պատճառները
prev Նախորդ նորություն

Ուորլիքի անկեղծությունը. ԱՄՆ-ը շարժվում է ադրբեջանական տրամաբանությամբ

Ղարաբաղյան հակամարտության գործընթացը, չի բացառվում, դրվել է հարցական մեծ նշանների տակ և հավաբանար պատահական չէ, որ ժամանակային առումով համընկել են բազմաթիվ տարբեր մակարդակի փաստերն ու հանգամանքները:

ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահներ Ջեյսմ Ուորլիքի (ԱՄՆ), Պյոր Անդրիյոի (Ֆրանսիա) և Իգոր Պոպովի (Ռուսաստան), ինչպես նաև Լեռնայի Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ,որը կայացել է հուլիսի 13-ին, դժվար թե որոշիչ ազդակ ունենար: Պաշտոնական տեղեկությունների աղքատիկ են. քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը:

Չնայած իրենք՝ համանախագահները, արդեն հայտարարել են, որ մոտակա շաբաթների ընթացքում կժամանեն Անդրկովկաս և դիվանագետների հիմնական խնդիրը կլինի բանակցությունների այս փուլում՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումը: Իհարկե, սա հիշեցնում է հունիսի վերջին Ուորլիքի հայտարարությունը այն մասին, որ երկու նախագահներն էլ ցանկություն են հայտնել հանդիպել միմյանց հետ, համաձայնվել են ավելի ինտենսիվ երկխոսություն վարել:

«Մենք պետք է օգնենք նրանց այդ հարցում: Անել այնպես, որպեսզի ապագա հանդիպումը լինի արդյունավետ», - նշել էր ամերիկացի դիվանագետը:

Սակայն արդեն հուլիսի 14-ին նա մեծ հարցազրույց է տալիս ռուսական Վեդոմոստի թերթին և այդտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն ավելի քան անկեղծ է: Առաջինը՝ նա սպառնում է տարածաշրջանին (նշանակում է նաև տարածաշրջանի հարևան երկրներին) հակամարտության ընդլայնմամբ: Իրական ցիտատն այսպիսին է. «2014թ.-ը շատ վտանգավոր էր, քանի որ բախումների հետևանքով երկու կողմերից էլ կային զոհեր ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց մեջ: 2015թ.-ի հունվարն ընդհանրապետ ամենավտանգավորն էր վերջին 20 տարվա ընթացքում հակամարտության կարգավորման առումով, որն ուղեկցվել է մեծ թվով զոհերով: Այնպես որ կան բոլոր նախադրյալները զգուշանալու, որ այդ հակամարտությունը կարող է ընդլայնվել: Դա նաև կարող է տեղի ունենալ և սխալ հաշվարկի արդյունքում, այնպես էլ ցանկացած ռազմական բախման հետևանքով»:

Ափսոս, որ Ուորլիքը չի կոնկրետացրել, թե ինչ հավանական սխալ հաշվարկի մասին է խոսքը: Սակայն ելնելով ԱՄՆ-ի «խաղաղարար» գործունեությունից աշխարհի տարբեր անկուններում՝ հակամարտող կողմերիը, մյուս միջնորդները՝ՌԴ-ն և Ֆրանսիան, ինչպես նաև հակամարտության գոտու հարևան երկրները պետք է առաջին հերթին զգուշանան ամերիկյան սխալ հաշվարկից:

Ստացվում է, որ ամերիկացի համանախագահը զգուշացրել է բոլոր շահագրգիռ կողմերին այն մասին, որ մինչ այդ նրա կողմից մի քանի անգամ կարգավորման զուտ ամերիկյան նոր մոդելը շատ հնարավոր է սխալ հաշվարկ դուրս գա:

Վաշինգտոնում սխալվել են, երբ ստեղծում էին կամ օգնում էին ստեղծել Թալիբան շարժումը կամ Իսլամական պետություն խմբավորումը: Ինչի հետևանքով Աֆղանստանում, Իրաքում և Սիրիայում պատերազմ է, ինչի ֆոնին խամրում է անգամ տարիներ տևած իրանա-իրաքյան պատերազմը:
Երկրորդ, Ուորլիքի թեզիսները հիմք են տալիս պնդելու, որ ԱՄՆ-ը կանգնել է հակամարտող կողմերից մեկի՝ Ադրբեջանիկողքին: Ցիտատներ.

1. «Մենք փորձում ենք շարունակել քննարկումներն այն բանի շուրջ, ինչին հնարավոր է եղել հասնել: Դա վերաբերվում է մի շարք կարևոր հարցերին: Դրանց շարքում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ, իրավիճակն փախստականների հետ, անվտանգության երաշխիքներ»: 2. «Օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության տակ՝ համալիր կարգավորման շրջանակներում: Այստեղ կարևոր է չկենտրոնանալ կարգավորման որևէ մեկ սկզբունքի վրա: Տարածքները պետք է վերադարձվեն»: Ի դեպ, Ուորլիքը փաստարկված հրաժարվում է խոսել այսպես կոչված անվտանգության միջազգային երաշխքիների մասին՝դա կլինի, եթե կամ երբ տարածքները վերադարձվեն, եթե կողմերը համաձայնվեն:

Տարօրինակ է, որ ամերիկացի համանախագահը գրեթե բառ առ բառ կրկնում է Ադրբեջանի ձևակերպումներն այպես ասած Մադրիդյան սկզբունքների վերբեյալ, որոնց մասին խոսելիս Ուորլիքն անպայման ընդգծում է. «Մենք չենք փորձում հորինել նոր հարցեր կամ նոր դիրքորոշումներ: Մենք փորձում ենք քննարկումներ անցկացնել այն հիմքի վրա, որն արդեն ձեռք է բերվել: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին «ձեռքբերումը», իհարկե, Մադրիդյան սկզբունքներն են»:

Սակայն գոյություն ունի զգալի տարբերություն այն բանի միջև, ինչ գրված է այդ սկզբունքներում և ինչ պնդում է Ուորլիքը: Իսկ մինչ այդ Հայաստանին և դե-ֆակտո անկախ ԼՂՀ-ին փորձում էր հրամցնել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, երբ արձագանքում էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակհանի Մեծ Բրիտանիա կատարած այցին և նրա ելույթին բրիտանական խորհրդարանում և Միջազգային հարաբերությունների արքայական ինստիտուտ Chatham House-ում: Ընդհանրապես, իմաստ ունի հիշեցնել, որ Մադրիդյան սկզբունքներն ընդհանրապես ձեռնտու չեն Լեռնային Ղարաբաղի իշխանություններին և ժողովրդին: Գոնե այն պատճառով, որ դե-ֆակտո անկախ հանրապետությունը վաղուց ունի իր հիմնական օրենքը՝ սահմանադրությունը, որտեղ նախկին ԼՂԻՄ-ից դուսր տարածքները նշված են որպես հանրապետության շուրջ անվտանգության գոտի և մտնում են նրա կազմի մեջ մինչև հակամարտության վերջնական կարգավորումը:

Օտարերկրյա զորքերի ներկայության հետ ԼՂՀ ՊԲ-ի գեներալիտետում նույնպես համաձայն չեն: Սակայն անգամ Մադրիդյան սկզբունքներով, սկզբից պետք է համաձայնվել միջանկյալ կարգավիճակի շուրջ, որոնք կապահովեն անվտանգություն ու ինքնակառավարումը: Հենց այստեղից էլ սկսվում են տարաձայնությունները և հակասությունները, քանի որ (ելնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափերից) արդեն այդ հարցը չի կարող լուծվել ԼՂՀ-ի թիկունքում և պետք է համաձայնություններ ձեռք բերվեն ԼՂՀ և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների արդյունքում, ինչից տարիներ շարունակ խուսափում է պաշտոնական Բաքուն:

Երկրորդ՝ Ուորլիքի և Մամեդյարովի սրտին հարազատ բռնի տեղահանվածների վերադարձը տուն, իրավիճակը փախստականների հետ և այլն, ըստ Մադրիդյան սկզբունքների, հնարավոր է միայն այդ փաստաթղթի 4-րդ կետի իրականացումից հետո:. «Վերջնական իրավական կարգավիճակը հստակեցումը իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով»: Հենց այդ կետը՝ անհաղթահարելի խոչընդոտ է, քանի որ հայկական կողմերը փաստարկված և տրամաբանորեն պահանջում են, որ այդպիսի կամարտահայտությունը տեղի ունենա հենց ինքնորոշված տարածքում, իսկ Ադրբեջանը խոսում է ամբողջ տարածքի մասին:

Անգամ վերջին նախադեպը՝ Մեծ Բրիտանիայի պատմությունը կապված շոտլանդական հանրաքվեի հետ ցույց է տալիս, որ Բաքուն նպատակ ունի ցանկացած գնով հրաժարվել Մադրիդյան սկզբունքի 4-րդ կետի իրականացումից: Իսկ Ադրբեջանի կողմից փորձերը խուսափել Ստեփանակերտի հետ ուղիղ բանակցություններից անհնարին է դարձնում ԼՂՀ-ի շուրջ տարածքների հարցի կարգավորումը և Մադրիդյան սկզբունքի 3-րդ կետի իրականացումը, քանի որ հենց այնպես հանձնել հողերը, որոնք կազմում են հանրապետության անվտանգության կարևոր տարրը, ոչ մեկ չի պատրաստվում: Հետևաբար, 3-րդ կետի իրականացումը կապված է Մադրիդյան սկզբունքների 6-րդ կետի իրականացման հետ:

Անվտանգությաան միջազգային երաշխիքները և խաղաղապահ առաքելության իրականացում: Այս հարցում, Հայաստանը, ԼՂՀ, Ադրբեջանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նրանք պետք է հաշվի նստնեն Իրանի պահանջների հետ, որոնք անփոփոխ են 2001թ.-ից ի վեր՝ոչ մի օտարերկրյա զորք Իրանի հյուսիսային սահմանին, ոչ մի օպերացիաներ և այլն արտատարածաշրջանային ուժերի մասնակցությամբ:

Այսպիսով, Ջեյմս Ուորլիքի տեղաշարժը դեպի Ադրբեջանի դիրքեր կարգավորման հետ կապված և ամերիկացի համանախագահի կողմից ԼՂՀ-ի շուրջ անվտանգության գոտու առաջին պլան մղելը ու իրավիճակը փախստականների հետ, հայկական կողմերին հիմք են տալիս հարց բարձրացնել՝ ԱՄՆ-ի նկատմամբ վստահության կորստի մասին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի:

Իհարկե, հետաքրքիր է, ինչքանով էր Ուորլիքը համաձայնեցրել իր հայտարարությունը Գիգորի Կարասինի հետ՝ արդյոք ամերիկյան համանախագահի դիրքորոշումը ՌԴ ԱԳՆ-ի հետ համագործակցության արդյունք է: Կամ այսպիսի հարց՝ Ուորլիքի սադրիչ գնահատականները և կոչերը պատահաբար են արդյոք համընկել Իրանի և վեցնյակի միջև իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ձեռք բերման հետ: Ցանկացած պատասխանի դեպքում, պարզ է, որ այս փուլում ԱՄՆ-ի մասնակցությունը ղարաբաղյան կարգավորմանն այլևս չի համապատասխանում ՀՀ-ի և ԼՂՀ-ի շահերին: