26.11.2024
Նոր շրջադարձ. Թբիլիսիում սպանված ենթադրյալ ահաբեկիչներից Չաթաևը վրաստանյան գործակալ է եղել
prev Նախորդ նորություն

Հենրի Քիսինջերը համաձայնել է զբաղվել հայ-թուրքական հարաբերություններով

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը համաձայնել է զբաղվել հայ-թուրքական հարաբերություններով` second track diplomacy (ոչ պաշտոնական, բազմամակարդակ դիվանագիտություն) ձևաչափում. այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է թողել քաղաքագետ Սուրեն Սարգսյանը`հրապարակելով նաև իր և Քիսինջերի լուսանկարը:


Ամերիկացի դիվանագետին նման առաջարկով հենց քաղաքագետն է դիմել:


«Եթե մեր երկրում դա ինչ-որ մեկին պետք է, (ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ և այլ կառույցներ) հաշվի առեք, որ հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման (ոչ թե հաշտեցման) գործընթացում այսպիսի հնարավորություն կա»,- գրել է Սուրեն Սարգսյանը:


Սեպտեմբերի 20-ին նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ անդրադարձել է նաև հայ-թուրքական արձանագրություններին` նշելով. «Մենք Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չենք դարձրել Հայաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար: Ավելին, հենց Հայաստանի նախաձեռնած գործընթացի շնորհիվ 2009 թվականի հոկտեմբերին կնքվեցին Ցյուրիխյան արձանագրությունները:


Այդ փաստաթղթերն առ այսօր չեն վավերացվել և հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում: Թուրքիայի կառավարությունն անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանք վավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից և ոգուց: Այդ ամենի հանդեպ հայ ժողովրդի հստակ վերաբերմունքը ես արտահայտեցի երեք տարի առաջ՝ այս բարձր ամբիոնից:


Այժմ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը: Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար:


Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»: