22.11.2024
Խավյեր Սոլանա. Իրանը ներուժ ունի հաղթելու «Իսլամական պետությանը»
prev Նախորդ նորություն

Հայաստանը, Շվեյցարիան և Ֆրանսիան չեն աջակցել հակառուսական բանաձևին

ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի, Շվեյցարիայի և Ֆրանսիայի պատվիրակությունները չեն աջակցել Կանադայի և Ուկրաինայի առաջարկած հակառուսական բանաձևին:

Խոսքը գնում է 15-րդ համարի տակ գտնվող բանաձևի մասին, որը կրում է ՌԴ-ի կողմից ԵԱՀԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունների և միջազգային նորմերի ակնհայտ, կոպիտ և չուղղված խախտումների մասին անվանումը: Այնտեղ մասնավորապես քննադատվում է Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովը տեղի է ունենում Ֆինլանդիայի մայրաքաղաքում: Մինչ այդ, ֆինական իշխանությունները որոշում են կայացրել ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին և ՌԴ-ի ևս հինգ քաղաքացիներին վիզա չտրամադրել՝ ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստերին մասնակցելու համար:

Ելնելով ռուսաստանցի խորհրդարանականների բացակայությունից՝ երեք երկրների պատվիրակությունները որոշում են կայացրել չքվեարկել բանաձևին:

Ֆրանսիական պատվիրակության անդամ Ալեն Հերին նշել է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի երկխոսության վրա, սակայն դրա համար անհրաժեշտ են երկու կողմերը և այդ պատճառով իր կողմից նա որոշում է կայացրել չմասնակցել քվեարկությանը: