22.11.2024
ԱՄՆ պետդեպը դադարեցրել է վիզաներ տրամադրել ամբողջ աշխարհում
prev Նախորդ նորություն

Խավյեր Սոլանա. Իրանը ներուժ ունի հաղթելու «Իսլամական պետությանը»

Եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար Խավյեր Սոլանան հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի բոլոր պետություններից միայն Իրանն է իրականում պատրաստ պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ և ունի ներուժ դադարեցնել նրա գործունեությունը:

Այժմ "Իսլամական պետություն" խմբավորումը վերահսկում է Սիրիայի և Իրաքի տարածքների զգալի մասը:

Սիրիայում 2011թ.-ի մարտից շարունակվում է ռազմական հակամարտությունը, որի ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է ավելի քան 200.000 մարդ: Կառավարական ուժերին դիմագրավում են տարբեր ռազմական խմբավորումներին պատկանող մարտիկներ: Ամենաակտիվը Իսլամական պետության մարտիկներն են:

«Այն պարագայում, երբ Էռ-Ռիյադը կենտրոնացել է Եմենի դեմ ռազմական գործողության վրա, Իրանը միակ պետությունն է, որը կոնկրետ քայլեր է ձեռնարկում Իսլամական պետության դեմ պայքարելու համար», - նշել է Սոլանան՝ ելույթ ունենալով Եվրոպական խորհրդի միջազգային հարաբերությունների խորհրդի նիստում, հայտնում է iran.ru կայքը:

Իրանի հետ միջուկային բանակցություններում Եվրոպայի նախկին ներկայացուչիչ Սոլանան կանխատեսել է Թեհրանի և Էռ-Ռիյադի միջև հարաբերությունների վատթարացում՝ միջուկային ծրագրի շուրջ "վեցնյակի" և Իրանի միջև համաձայնագրի ստորագրումից հետո:

Սոլան նշել է, որ եթե բանակցությունները հաջող ավարտվեն, ապա Սաուդյան Արաբիան կփորձի սանձել Իրանին: «Ամենայն հավանականությամբ, Սաուդյան Արաբիան վատ կարձագանքի միջուկային գործարքի ստորագրմանը», - հավելել է նա: