25.11.2024
2018 թվականին Հայաստանը կստանա 40% ավելի մաքսային հա
prev Նախորդ նորություն

Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի ընդունմանը ոչինչ չի խանգարի. ՀՀ նախագահ

Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման աղմկահարույց հայեցակարգի մշակումը կապ չունի երկրի ԵԱՏՄ-ին անդամակցության հետ: Այս մասին «Российская газета»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:


«Դա կապված չէ անդամակցության հետ, որովհետեւ Հայաստանում ռուսերենին միշտ էլ լավ են վերաբերվել եւ այն միշտ էլ լայն տարածում է ունեցել: Հայաստանի ու Ռուսաստանի տնտեսությունները կապված են հազար թելերով, մենք ունենք շատ սերտ հումանիտար համագործակցություն եւ լեզվի իմացությունը պարզապես անհրաժեշտ է: Հայաստանում ռուսերենի ուսուցումը սկսվում է երկրորդ դասարանից», - ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ :


Նա նշել է, որ կան դասարաններ, որոնցում ուսումնական ողջ գործընթացը կատարվում է ռուսերենով: Այսօր ձեռնարկվում են անհրաժեշտ քայլերը, որպեսզի նոր սերնդի դեպքում եւս պահպանվեն ռուսերենի ուսուցման ու տարածման ավանդույթները:


«Հատուկ ուշադրություն է դարձվում, որ աշակերտները լիարժեք տիրապետեն ոչ միայն մայրենի լեզվին, այլեւ՝ եւս 2-3 օտար լեզվի, այդ թվում` ռուսերենի: Այնպես որ, նման հայեցակարգեր են մշակվել ոչ միայն ռուսերենի, այլեւ՝ այլ օտար լեզուների ուսուցման համար», - ասել է նա:


ՀՀ նախագահի խոսքով` գլխավոր շեշտը պետք է դնել ռուսերենի դասավանդման որակի վրա: Հայաստանը միշտ առանձնացել է ռուսերենի մասնագետների իր դպրոցով, բայց ռուսերենը, ինչպես եւ առհասարակ բոլոր լեզուները, կենդանի օրգանիզմն են ու անընդհատ զարգանում են: Այնպես որ, շեշտել է նախագահը, պետք է ջանքեր գործադրել, որպեսզի տեղյակ լինել այդ փոփոխություններին, կիրառել դասավանդման նոր մեթոդներ, հաճախ կազմակերպել համապատասխան սեմինարներ ու քննարկումներ, ընդ որում ինչպես Հայաստանում, այնպես էլ` Ռուսաստանում:


«Այս հայեցակարգի ընդունմանը ոչինչ չի խանգարի: Կարծում եմ դա մի քանի ամսվա հարց է: Հայեցակարգի ընդունմամբ որեւէ կտրուկ փոփոխություն չի կատարվի, որովհետեւ Հայաստանում ռուսերենի նկատմամբ, կրկնում եմ, միշտ եղել է բարյացակամ վերաբերմունք», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:


Հիշեցնենք, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսերենի դասավանդման հայեցակարգ», որը նախատեսվում է իրականացնել ռուսաց լեզվի խորացված ուսուցում այս կամ այն առարկայական ոլորտում: Խոսքը հատկապես ավագ դպրոցում մի շարք առարկաներից որոշ թեմաների հայերենին զուգահեռ դասավանդոման մասին է: Բարձրացած աղմուկին ի պատասխան ԿԳՆ-ից հորդորում են հարցը չքաղաքականացնել և նշում, որ նույն փոփոխությունները վերաբերում են նաև այլ լեզուների: