20.04.2025
Թուրքիայում Kaynak Holding-ի 110 նախկին աշխատակիցներին կալանավորելու օրդեր են տվել
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն չի ծրագրում միջամտել Մադրիդի և Կատալոնիայի միջև կոնֆլիկտին

Եվրամիությունը չի ծրագրում միջամտել Մադրիդի և Կատալոնիայի տարածաշրջանային կառավարության միջև կոնֆլիկտին։ Այս մասին Բրյուսելում մամլո ասուլիսի ժաանակ հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, փոխանցում է Deutsche Welle-ն։


Նա հստակեցրել է, որ մշտական կապի մեջ է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ, և իրավիճակն իրեն անհանգստացնում է։ «ԵՄ ինստիտուտների և անդամ-պետությունների դիրքորոշումը հստակ է. տեղ չկա միջնորդությունների կամ միջազգային նախաձեռնությունների համար։ Ես չեմ ակնկալում լայն քննարկումներ՝ Իսպանիայում իրավիճակի մասին»,-ասել է Տուսկը։


Եվրախորհրդի նախագահն ընդգծել է, որ չնայած «էմոցիաներին, հայացքների և գնահատականներին, պաշտոնապես ասած՝ այնտեղ տեղ չկա ԵՄ միջամտության համար»։

ԵՄ երկրները կկրճատեն Թուրքիայի ֆինանսավորումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար