20.04.2025
ԵՄ-ն չի ծրագրում միջամտել Մադրիդի և Կատալոնիայի միջև կոնֆլիկտին
prev Նախորդ նորություն

ԵՄ երկրները կկրճատեն Թուրքիայի ֆինանսավորումը

ԵՄ երկրները կկրճատեն նախքան ԵՄ–ին անդամակցելը Թուրքիային հասանելիք ֆինանսավորումը։ Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ժամանակ ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է EUobserver–ը։


Նա նշել է, որ ԵՄ երկրների առաջնորդները համաձայնել են դիմել Եվրահանձնաժողովին՝ պահանջելով կրճատել ֆինանսավորումը։ Նրա խոսքով՝ Թուրքիան քայլ առ քայլ հեռանում է նրանից, ինչը մենք կոչում ենք ԵՄ–ին անդամակցելու պայմաններ։ Նա հավելել է, որ ԵՄ օգնությունը պետք է կենտրոնանա նրանց վրա, ովքեր ուզում են, որ Թուրքիան ուրիշ կերպ զարգանա։


Նախօրեին Մերկելը հայտարարել էր, որ ԵՄ խորհրդում մեծամասնությունը չի պաշտպանում բանակցությունների անհապաղ դադարեցումը, սակայն Թուրքիայի անդամակցության հեռանկարների նկատմամաբ ընդհանուր թերահավատություն կա։

Թրամփը բարդ վիճակում է. Լավրով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար