25.11.2024
Թիլերսոնը հայտարարել է, որ ինքն ու Թրամփը տարբեր կերպ են մտածում
prev Նախորդ նորություն

Փհենյանը միջուկային հրթիռ ստանալու «շեմին» է, որով կարող է հարվածել ԱՄՆ-ին. ԿՀՎ ղեկավար

ԱՄՆ-ն պետք է ընդունի, որ Փհենյանը միջուկային հրթիռ ստանալու «շեմին» է, որով կարող է հարվածել ԱՄՆ-ին, եւ աշխատի դա կանխելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ԿՀՎ ղեկավար Մայք Փոմփեոն:


Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վճռական է տրամադրված թույլ չտալու, որ Հյուսիսային Կորեան այս ուղղությամբ բեկում կատարի, փոխանցում է AFP-ն:


Ինչպես ԿՀՎ ղեկավարը, այնպես էլ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ Մակմասթերը նշել են, որ Թրամփն, այնուամենայնիվ, կնախընտրեր օգտագործել պատժամիջոցների եւ դիվանագիտության ուղին՝ Փհենյանին ստիպելու համար նստել բանակցությունների սեղանի շուրջ:


Այսուհանդերձ, երկուսն էլ Վաշինգտոնում անցկացված քաղաքական համաժողովում ելույթ ունենալիս նախազգուշացրել են, որ ռազմական ուժի կիրառումը տարբերակներից մեկն է, որպեսզի կանխվի Փհենյանի կողմից մեծ հեռահարության միջուկային հրթիռի ստեղծումը: