Թիլերսոնը հայտարարել է, որ ինքն ու Թրամփը տարբեր կերպ են մտածում
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտնել է, թե աշխատանքի հանդեպ իր մոտեցումն ինչով է տարբերվում ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփին հատուկ մոտեցումից: Նրա կարծիքով՝ ինքը եւ ԱՄՆ նախագահը մտածողության տարբեր ոճ ունեն: Թիլերսոնն այս մասին նշել է The Wall Street Journal-ի հետ հարցազրույցում:
«Ես տարբերություններ եմ տեսնում մեր մտածելակերպի մեջ»,- պարզաբանել է Թիլերսոնը՝ ընդգծելով, որ Թրամփն առաջնորդվում է «շատ կարճ ժամկետում» խնդրին հասնելով, մինչդեռ ինքը թիրախավորում է դրանց իրականացումը երկարաժամկետ հեռանկարում՝ «10-20 տարում»:
Պետքարտուղարն ասել, որ իր երկարաժամկետ առաջնահերթություններից մեկը Չինաստանի հետ առեւտրային հարաբերություններում եւ ազգային անվտանգության հարաբերություններում հավասարակշռության փոփոխումն է՝ նույնիսկ այն դեպքում, երբ ընդունեց «Ասիայի տնտեսական հզորության» վերաբերյալ Թարմփի «խիստ մոտեցումը»:
WSJ-ն ընդգծում է, որ հոկտեմբերի 19-ին Թիլերսոնը Չինաստանին սպառնացել էր տնտեսական միջոցառումների զինանոցով, որոնք «կարող են ստիպել» Պեկինին վերացնել առեւտրային անհավասարակշռությունը եւ Հարավ-Չինական ծովում տարածքային վեճը դադարեցնել: