Արևելագետ. Անկարան ու Թեհրանը «եղանակ» են ստեղծում տարածաշրջանում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր մեկնում է Իրան, որտեղ հանդիպելու է այդ երկրի նախագահ Հասան Ռոհանիի և այլ պաշտոնյաների հետ, փոխանցում է aa.com.tr։
Էրդողանն ու Ռոհանին մասնակցելու են Թուրքիա–Իրան բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի նիստին։
Արևելագետ Իգոր Պոնկրատենկոն հայտարարել է, որ Իրանն ու Թուրքիան ընդգծել են, որ պատրաստ են պատասխանատվություն ստանձնել տարածաշրջանային անվտանգության համար։ Անկարան ու Թեհրանը, որպես առանցքային խաղացողներ «եղանակ» են ստեղծում տարածաշրջանում։
Ըստ նրա, այս պահին երկրների համար ամենաակտուալ հարցը`քրդական հարցն է։
Նրա խոսքով, ո՛չ Թուրքիայում, ո՛չ էլ Իրանում չեն կասկածում, թե ով է կանգնած Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի հետևում` Իսրայելը, ԱՄՆ–ի քաղաքական էլիտաները։ Դրա մեջ ներգրավված են նաև քրդական կլանները, որոնք կողմնորոշված են դեպի Թել–Ավիվ ու Վաշինգտոն։