23.11.2024
Արևելագետ. Անկարան ու Թեհրանը «եղանակ» են ստեղծում տարածաշրջանում
prev Նախորդ նորություն

Կատակլոնան միակողմանիորեն կհայտարարի Իսպանիայից իր անկախության մասին. Պուչդեմոն

Կատակլոնայի առաջնորդ Կարլես Պուչդեմոնը հայտարարել է BBC-ի հետ հարցազրույցում, որ տարածաշրջանը միակողմանիորեն Իսպանիայից իր անկախության մասին կհայտարարվի առաջիկա օրերին:


Անցած կիրակի տեղի ունեցած հանրաքվեից հետո իր առաջին հարցազրույցում նա հայտարարել է, որ Կատալոնիայի կառավարությունը համապատասխան քայլեր կձեռնարկի «այս շաբաթվա վերջ, մյուսի սկիզբ»: Հարցին, թե ինչ են պատրաստվում անել կատալոնական իշխանությունները, եթե պաշտոնական Մադիրդն իր ուղղակի վերհասկողության տակ վերցնի տարածաշրջանը (ինչը թույլատրելի է Իսպանիայի սահմանադրությամբ) կամ ձերբակալի հենց իրեն, Պուչդեմոնը պատասխանել է. «Դա կլինի մեծ սխալ, որը կփոխի ամեն ինչ»:


Նա նաեւ հայտարարել է, որ այս պահին պաշտոնական Մադրիդի ու իր վարչակազմի միջեւ ոչ մի կոնտակտ չկա, եւ անհամաձայնություն է հայտնել Եվրահանձնաժողովի հայտարարության հետ, որը Կատալոնիայում իրադարձություններն անվանել էր «Իսպանիայի ներքին գործը»:


Ավելի վաղ Իսպանիայի Թագավոր Ֆիլիպե VI-ը հայտարարել էր, որ Կատալոնիայի կառավարության գործողությունները, կապված ինքնավարության անկախության հանրաքվեի հետ, անօրինական են: «Մենք ականատես եղանք Կատալոնիայի գաղափարախոսական անօրինական գործողություններին»,- ասել է Իսպանիայի թագավորն իր հեռուստատեսային ելույթում ուղղված ազգին:


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով՝ մասնակիցների մոտ 90 տոկոսը կողմ է քվեարկել տարածաշրջանի անկախությանը: Մադրիդը, սակայն չի ճանաչել արդյունքները՝ հանրաքվեն որակելով անօրինական։ Քվեարկության օրը ոստիկանության հետ բախումների ընթացքում տուժել է մոտ 900 մարդ։


Այժմ Կատալոնիայում մոտ 60 մայրուղի է արգելափակվել: Ցուցարարները գործադուլ են անցկացնում Կատալոնիայի ինքնորոշման հանրաքվեի անցկացման օրն Իսպանիայի ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառման պատճառով։ Բողոքի ակցիաների հետեւանքով առաջացած խցանումները կաթվածահար են արել երթեւեկությունը։ Հանրային տրանսպորտի երթեւեկը գրեթե բացակայում է։