ՌԴ ՕՏՈւ-ն Սիրիայում ԻՊ 7 հրամանատարի է ոչնչացրել
Վերջին 2 օրերին ռուսական ավիացիան Սիրիայում՝ Եփրատի արեւելյան ափին, ոչնչացրել է «Իսլամական պետության» գրոհայինների 7 դաշտային հրամանատարների: Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրանց թվում է ծագումով Ղազախստանից Աբու Իսլյամ ալ Կազակին, որը Եփրատի դաշտավայրում համակարգել է ԻԼԻՊ-ի գրոհային կազմավորումների գործողությունները: Գրոհայիններն ընդհանուր 304 մարդկային կորուստ են ունեցել եւ ավելի քան 170 վիրավոր:
Ավիացիան ոչնչացրել է նաեւ արտասահմանյան վարձկաններին նախապատրաստելու հավաքակայան, 3 հրամանատարական եւ 9 հենակետեր, 8 տանկ, 3 հրետանային կայանք, 17 ամենագնաց՝ խոշոր տրամաչափի սպառազինությամբ, ռազմամթերքի 4 պահեստ:
Կոնաշենկովի խոսքով՝ ավիացիայի արդյունավետ հարվածները Սիրիայի բանակին թույլ են տվել շարունակել Եփրատի երկայնքի տարածքների ազատագրման գործողությունները: