20.04.2025
ՌԴ ՕՏՈւ-ն Սիրիայում ԻՊ 7 հրամանատարի է ոչնչացրել
prev Նախորդ նորություն

Իրանի և Իրաքի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել

Իրանի և Իրաքի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել իրանական տարածքում՝ Իրաքյան Քրդստանի սահմանի մոտ։

Իրանցի զինվորականների խոսքով՝ երկրի արևմտյան սահմանին անցկացված զորավարժություններին մասնակցել են երկու երկրների զրահատանկային, հրետանային և ավիացիոն ստորաբաժանումները։

«Իրանն ու Իրաքն ունեն ընդհանուր թշնամիներ և պետք է ապահովեն իրենց սահմանների անվտանգությունը սպառնալիքներից»,-հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակազորի ցամաքային ուժերի հրամանատար Մուհամմադ Պակպուրը։

Իրաքյան Քրդստանում հայտնել են, որ զորավարժություններն անցկացվել են սահմանից 250 մետր հեռավորության վրա։
Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի անցկացումից հետո Իրանը Իրաքի կառավարության խնդրանքով փակել էր Իրաքյան Քրդստանի հետ սահմանը։

Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է Իրանի միջուկային համաձայնագրի կազմում մնա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար