Կոնգրեսական Ֆրենկ Պալոնեն սեպտեմբերին կայցելի Հայաստան և Արցախ
Հայաստանի հետ բարեկամական խմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Պալոնեն այցելել է Երուսաղեմի հայկական թաղամաս: Պալոնեն Իսրայել է ժամանել Ամերիկա- իսրեյալեկան կրթական հիմնադրամի հրավերքով։ Այս մասին գրում է Asbarez-ը։
Երուսաղեմում Պալոնեն հանդիպել է Երուսաղեմի հայ պատրիարք Նուրհան Մանուկյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանին ու Արցախին ԱՄՆ-ի օգնությունը։ «Երուսաղեմում հայկական ներկայությունը մնում է կարեւոր՝ թե կրոնական, թե տնտեսական պատճառներով, իսկ պատրիարքը աջակցում է այդ երկու ուղղությունները»,- հայտնել է Պալոնեն։
«Պատրիարքի խոսքով՝ Սիրիայի շատ հայեր են ուզում վերադառնալ Հալեպում ու մյուս քաղաքներում գտնվող իրենց տներ, չնայած պատերազմի հետեւանքներին։ ԱՄՆ-ի ու Հայաստանի կողմից հայ փախստականներին ցուցաբերվող աջակցությունը շատ կարեւոր է պատրիարքի համար։ Ես, իմ հերթին, հայտնել եմ, որ Հայաստանի հետ բարեկամության խումբը Կոնգրեսում շարունակում է ջանքերը ԱՄՆ-ի ու Հայաստանի մերձեցման ու Արցախում խաղաղ գործընթացին աջակցելու ուղղությամբ։ Ես նաեւ հայտնել եմ, որ սեպտեմբերին մտադիր եմ Հայաստան ու Արցախ այցելել՝ Հայաստանի անկախության օրվա առթիվ։ Ներկայացուցիչների պալատի անդամների համար դա լավ հնարավորություն կլինի հասնել դրված նպատակներին»,- ասել է նա։