26.11.2024
Նոր հարձակման դեպքում հայկական կողմը ջախջախիչ հարված է հասցնելու Ադրբեջանին. նախարար
prev Նախորդ նորություն

Ինչպե՞ս է Սևան Նշանյանը փախել Թուրքիայի բանտից և հաստատվել Հունաստանում. մանրամասներ

Թուրքահայ մտավորական, գրող, բառարանագետ, գործարար Սեւան Նիշանյանն առաջին անգամ պատմել է Թուրքիայի բանտից փախուստի մանրամասների մասին, ու ասել, թե ինչու է հաստատվել Հունաստանում, ինչ քաղաքական իրավիճակ է այժմ ստեղծված Թուրքիայում և երբ է նախատեսում այցելել Հայաստան:


Հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայում 11 տարով ազատազրկված հայազգի գրող Սևան Նիշանյանը, որն իր պատիժը կրում է 2014-ից, փախել է բանտից և հեռացել երկրից: Այնուհետև հայտնի դարձավ, որ նա քաղաքական ապաստան է ստացել Հունաստանում: Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել էր այն բանի համար, որ Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն էր արել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների «սարքած գործն է», քանի որ մտավորականը բազմիցս հանդես էր եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ:


«Կարելի է ասել, որ ես բանտից չեմ փախչել։ Ապրիլին ինձ տեղափոխեցին բաց հիմնարկություն, մի ինքնատիպ բանվորական ճամբար, որտեղ մեզ թույլատրվում էր ամեն երեք ամիսը մեկ ունենալ մեկ շաբաթ տեւողությամբ հանգիստ։ Ես մեկնեցի տուն եւ չվերադարձա։ Երկրից դուրս գալը ավելի հետաքրքիր էր, բայց վախենում եմ, շատ բան չեմ կարող այդ մասին պատմել», - ասել է Նիշանյանը news.am-ի հետ զրույցում։


Նա պատմում է, որ թուրքական բանտերըն այն չեն ինչպիսին էին 30 տարի առաջ։ «Դրանք բոլորովին էլ նման չեն այն բանտերին, որոնք դուք կարող էիք տեսնել «Կեսգիշերյան ճեպընթացը» ֆիլմում։ Շենքերը եւ ենթակառուցվածքները բավարար չափով ժամանակակից են, անձնակազմը բավարար չափով լավ պատրաստված եւ արդյունավետ է աշխատում։ Կանոնները չափից դուրս մանրամասն են՝ աշխատում են լավ, ինչպես մեխանիզմ։ Այդ բոլորը բանտերը հոգեբանորեն ավելի ճնշող է դարձնում, քան նախկինում էր։ Ընդհանուր մեկուսացումը եւ անմարդկայնությունը երբեմն կարող են ավելի վատ լինել, քան ֆիզիկական դաժանությունը։ 3 ու կես տարվա ընթացքում ես փոխեցի 8 հիմնարկություն, ամենուրեք ինձ վերաբերվում էին կոռեկտ՝ տարիքիցս եւ սոցիալական դիրքիցս ելնելով։ Ես միակ հայն էի եւ ուր էլ որ գնայի միակն էի՝ ոչ թուրք էի եւ ոչ էլ մուսուլման։ Դա ինձ համար երբեք պրոբլեմներ չէր ստեղծում, բանտարկյալների մեծամասնությունը դրանում ինչ-որ էկզոտիկ եւ հետաքրքիր բան էր տեսնում եւ շատերը ջանքեր էին գործադրում ինձ հետ բարեկամանալու, կամ էլ ինձ պաշտպանելու համար։ Ես համարում եմ, որ բանտերի ղեկավարությունը ստացել էր նաեւ խիստ հրահանգ ինձ լավ վերաբերվելու եւ իմ անվտանգությունն ապահովելու վերաբերյալ», - նշում է նա։


Նշանյանը նաև պատմել է, թե ինչու հենց Հունաստանում խնդրեց քաղաքական ապաստան: «Ես դիմում ներկայացրի Հունաստանում քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով եւ ստացա ժամանակավոր կացության թույլտվություն։ Ապաստան տալու վերջնական որոշումը 2018թ․ մարտին կլինի։ Ես միշտ հիացել եմ Հունաստանով եւ այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը։ Հույս ունեմ, որ կապրեմ Էգեյան ծովում գտնվող կղզու վրա, որը շատ է մոտիկ Սիրինցա գյուղում գտնվող իմ տանը։ Այդ կզին կարելի է տեսնել իմ գյուղի բլուրներից», - նշում է նա՝ հավելելով որ չի կարծում, որ Թուրքիայում գտնվող իր ընտանիքը վտանգի մեջ է:


«Իմ երեք երեխաներն արդեն չափահաս եւ խելացի մարդիկ են։ Ես չեմ մտածում, որ նրանք ինչ-որ վտանգի մեջ կարող են լինել», - ասում է նա։


Նա Թուրքիայում ստեղծված քաղաքական իրավիճակն ու դատական համակարգը «բավականին վատ» է որակում, սակայն ուրախ է, որ ոչ այնքան վատ է, որքան ԽՍՀՄ-ում էր։ «Թուրքիան ապրում է խելագարության ժամանակաշրջան։ Քաղաքական իրավիճակը սարսափելի է, օրենքի իշխանությունը քայքայվել է։ Սա, իհարկե, երկրում բոլորին է վերաբերվում, այդ թվում նաեւ փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Ես գիտեմ, որ հայկական եւ առանձնապես հրեական համայնքների ներկայացուցիչները շատ են անհանգստացած եւ նրանցից շատերը ծրագրում են մեկնել ավելի անվտանգ երկրներ», - ընդգծում է նա։


Թուրքահայ մտավորականի խոսքով, Թուրքիան միշտ էլ եղել է դժվար կառավարվող երկիր, սակայն ներկայումս այդ դժվարությունները դուրս են եկել վերահսկելի շրջանակներից։ «Երկիրը մարտնչում է գործնականորեն աշխարհի բոլոր երկրների հետ, բայց, որ ավելի կարեւոր է, մարտնչում է ինքն իր հետ։ Այդքան վաղ հանգուցալուծում դժվար է կանխատեսել, բայց ամեն դեպքում, երեւում է, որ արդյունքում պետք չէ սպասել երջանիկ ավարտի», - կարծում է նա։


Հարցազրույցի վերջում նա ասել է, թե երբ կարող է այցելել Հայաստան: «Ես կուզենայի Հայաստան այցելել առաջին իսկ հնարավորության դեպքում, հենց որ հնարավոր լինի ազատ ճանապարհորդել եւ հույս ունեմ, որ դա կլինի 2018թ մարտին կամ էլ դրանից անմիջապես հետո։ Քանի դեռ ես բանտում էի, իմ շատ հայրենակիցներ ինձ իրենց խոսքերով շատ են օժանդակել։ Ես Երեւանում շատ բարեկամներ ունեմ, որոնց կուզենայի շնորհակալություն հայտնել անձամբ», - եզրափակել է Սեւան Նիշանյանը։