24.11.2024
Ադրբեջանական ԶԼՄ-ներում «հայ դիվերսանտ» ներկայացվող անձը զինծառայող չէ. ՀՀ ՊՆ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Վաչապետն ԱԺ-ում «Հրաժարականի դիմում» է գրել. «ի՞նչ է լինելու 2018 թվականից հետո…»

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանն Ազգային Ժողովի այսօրվա նիստում, երբ ներկայացրեց իր ղեկավարած կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը, նստեց իր տեղում եւ սկսեց գրառումներ անել: Նրա գրառումներից երկուսն ուշագրավ են. «Հրաժարականի դիմում», «Ինչ է լինելու 2018 թվականից հետո…»: Մեկ այլ թերթիկի վրա վարչապետը պատգամավորների անունների դիմաց կամ անուն ազգանունների տակ նույնպես գրառումներ է կատարել: Հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանի անվան տակ գրել է «Արտակ Զեյնալյան»: Բացի դա, Կարեն Կարապետյանը մեկ այլ թղթի վրա երկրաչափական պատկերներ է նկարել, խաչ, որի եզրերը մգացրել է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, որը ներկայում ամբաստանյալի կարգավիճակում է Արթուր Վարդանյանի եւ նրա խմբի գործով, կալանավայրից ուշի ուշով հետեւում է ՀՀ կառավարության հակակոռուպցիոն պայքարին: 5 տարի առաջ նա հիմնել էր «Հակակրիմինալ» հասարակական շարժումը եւ հայտարարում էր, որ նպատակ ունի «մաքրել խանական համակարգը կոռուպցիայից»: Նույնիսկ կոռումպացված պաշտոնյաների «սեւ ցուցակ» էր կազմել, որը գլխավորում էին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Ցուցակը երկար էր: Գնդապետ Մարգարյանն իր ասուլիսների ժամանակ ամեն անգամ մի նոր անուն էր հրապարակում եւ ներկայացնում տվյալ անձի ունեցվածքի չափը, նրա կապերը քրեական աշխարհի հետ, հայտարարում, որ հասնելու է եվրոպական կառույցներին ու դրանց միջոցով հետ է բերելու կոռումպացված իշխանավորների թալանածը: Այժմ իրավապահների ամեն նոր հակակոռուպցիոն «միջոցառումից», որեւէ կոռումպացված դատավորի, դատախազի կամ այլ պաշտոնատար անձի ձերբակալումից հետո նա հանում է իր ցուցակը, գրում-ջնջում՝ վստահեցնելով, որ տվյալ անձը ժամանակին ներառված է եղել «Հակակրիմինալի» իր ցանկում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դատախազության համակարգում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից դժգոհությունները գնալով խորանում են։ Անհավասարակշիռ եւ էքսցենտրիկ Կոստանյանին փոխարինած համեստ տղան «մուզ-մուզ» իր գործը տեսնում է՝ «վերջիններին» բերում առաջին պլան, փոփոխություններ կատարում ստորին օղակներում։ Որեւէ մեկի հետ ակնհայտ առճակատման չի գնում, սակայն այնպիսի պայմաններ է ստեղծում, որ անցանկալիներն ինքնակամ հեռանան։ Օրինակ՝ մոտ մեկ-երկու ամիս առաջ նա քաղաքի լավագույն դատախազներից մեկին տեղափոխել էր մարզ, վերջինս էլ վիրավորվել էր, դիմում գրել եւ հեռացել։


Մեր տեղեկություններով՝ դատախազի հետ կոնֆլիկտի արդյունքում աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաեւ Արարատի դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանը։ Նա Կոստանյանի համակուրսեցին է։ Աշխատանքից ազատվելու լուրը մեզ հետ զրույցում հաստատեց ինքը՝ դատախազը։ «Ոտքերի վարիկոզ ունեմ, պետք է մեկնեմ բուժման»,- ասաց նա։ Իսկ գուցե կոնֆլի՞կտ եք ունեցել Արթուր Դավթյանի հետ, Մելիք-Սարգսյանը կտրականապես հերքեց՝ նշելով․ «Պարոն Դավթյանն իմ ընկերն է, երկար տարիներ աշխատել ենք»։ Իսկ մեզ թվում է, թե Գեւորգ Կոստանյանն է Ձեր ընկերը, համակուրսեցին։ «Պարոն Դավթյանն առավել եւս ընկեր է, Կոստանյանը համակուրսեցին է, Դավթյանը՝ ընկերը»։ Միեւնույն ժամանակ դատախազը նշեց, որ առողջական հարցերը կարգավորելուց հետո հնարավոր է սեպտեմբերից վերադառնա աշխատանքի։ Նշենք, որ Համբարձում Մելիք-Սարգսյանը Սեւանի կայազորի զինվորական դատախազն էր, նա Արարատի մարզի դատախազ է նշանակվել 2013թ․ նոյեմբերին՝ Կոստանյանի հրամանով»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ ղեկավար Տիգրան Հովհաննիսյանի եւ իր համախոհների՝ տաքսու վարորդների ու ավտոմեքենա ներկրողների ջանքերով հիմնվել է «Ազգային պաշտպանության լիգա» անունով նոր կուսակցություն, որպեսզի կարողանան ոլորտում առկա խնդիրների դեմ ավելի հիմնավոր պայքարել եւ փրկել տաքսու վարորդների պատիվը, որը կործանել են հայոց նախկին եւ ներկա կառավարությունները: Պայքարի ուղղությունները բազմաթիվ են, սակայն հիմնական պայքարը լինելու է վարորդների իրավունքների պաշտպանությունը եւ ոլորտում առկա խնդիրների լուծումները գտնելը: «Ընտանիք կամ գերդաստան չկա, որտեղ տաքսիստներ չլինեն: Եվ եթե դիտարկեք, ապա ներկա տաքսիստների մեջ ուսանողներ էլ կան, թոշակառուներ էլ, գիտնականներ էլ, քանի որ ավելի հարմար է նման ձեւով գումար աշխատելը: Եվ այն, ինչ որ այսօր ասում են կառավարության նիստերի ժամանակ, թե տաքսիստների մեջ թմրամոլներ, չստիկներով կամ անթրաշ մարդիկ են աշխատում, մենք ավելի վաղ էինք պահանջում, որ նրանց մեր շարքերից հեռացնեն: Բայց մեր պահանջները մշտապես անտեսվում են»,– ասաց Տ. Հովհաննիսյանը:


Նրա պնդմամբ՝ կառավարությունն ինքն է հոգեկան հիվանդներին «ներդնում» ավտովարորդների շարքերում, որպեսզի ակցիաների ժամանակ խժդժություններ հրահրեն եւ հասարակության մեջ ատելություն սերմանեն այդ դժվարին մասնագիտության տեր մարդկանց հանդեպ: «Կառավարությունն ինքն է թույլատրում չստիկներով, թրաշով, թմրամոլ, հոգեկան հիվանդ մարդկանց նման գործունեությամբ զբաղվեն եւ տարին մեկ էլ գոռում են, թե ոլորտը կանոնակարգելու համար շուտով օրենք են մտցնելու: Բայց իրականում կառավարությունը օրենքներ գրելու համար գումար է ստանում, այդ պատճառով էլ այնպես չի անում, որ խնդիրները միանգամից լուծվեն: Այնպիսի օրենքներ են գրում, որ դրանք շիտակ չլինեն ու միշտ հասարակություն–ավտովարորդներ դաշտում կռիվ լինի, կառավարությունն էլ անընդհատ օրենք գրի ու փող աշխատի: Մեր պահանջն է, որ վարչապետը տղամարդավարի դուրս գա իր կաբինետից, իջնի ժողովրդի մեջ ու ընդունի, որ տաքսու ոլորտում բիզնես–ցեղասպանություն է իրականացվում, որի սկիզբը դրվել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ժամանակներից»,– ասաց Տ. Հովհաննիսյանը։