Հայաստանում սիրողական օդաչուներ կպատրաստեն
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հանդիպել է 1927 թվականին հիմնադրված, ինքնաթիռներ արտադրող ամերիկյան «Փայփեր» ընկերության վաճառքի գծով փոխնախագահ Դրյու Մակիվանին և ԱՊՀ երկրներում «Փայփեր» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ, «ՍԻՄ» ավիաընկերության տնօրեն Սիմոն Մնոյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է «Փայփեր» ընկերության հետ հնարավոր համագործակցությունը, անդրադարձ է կատարվել համագործակցության շրջանակներում նախատեսվող սիրողական օդաչուներ պատրաստելու և հետագայում ՔԱԳՎ-ի «Ավիաուսումնական կենտրոն»-ում դասընթացներ կազմակերպելու նպատակով ուսումնական ծրագրի ստեղծմանը, մի շարք այլ հարցեր:
«Փայփեր» ընկերության հետ հնարավոր համագործակցությունը կարող է խթան հանդիսանալ ընդհանուր նշանակության և փոքր ավիացիայի զարգացմանը:
Սերգեյ Ավետիսյանը, ողջունելով գործընկերների պատրաստակամությունը՝ հնարավոր համագործակցության համար, ծրագիրն իրականացնելու իր աջակցությունն է առաջարկել: