23.11.2024
ArmZon-ը Հայաստանի ու Արցախի արտադրանքը հասանելի կդարձնի ՌԴ բնակիչների համար
prev Նախորդ նորություն

Արցախում պատերազմի վերսկսման մասին ՄՃԽ զեկույցը՝ քաղաքական դիվերսի՞ա

Օրերս Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group) հանդես էր եկել «Ղարաբաղի երկնքում պատերազմի ամպեր են կուտակվում» զեկույցով, որում նշված էր, որ Լեռնային Ղարաբաղում 2016-ի ապրիլյան բռնություններից մեկ տարի անց Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երբևէ մոտ են պատերազմական իրավիճակին 1994-ի հրադադարի կնքումից ի վեր: Քաղաքագետներն ու փորձագետները, սակայն, հորդորում են խոճապի չմատնվել:


ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի խոսքով, ՄՃԽ զեկույցը ոչ այլ ինչ է, քան քաղաքական դիվերսիա, որից չպետք է խուճապի մատնվել: Նրա խոսքով, զեկույցին ուշադրություն դարձնել, իհարկե, պետք է, բայց և հասկանալ, թե ում է դա ձեռնտու՝ սա է կարևորը: Լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով այս խնդրին, Նավասարդյանն ասաց, որ հասկանալի է, որ դա հայկական կողմին ձեռնտու չէ, իսկ հակառակորդին կարծես հակառակը: Եվ ոչ պակաս հարց է առաջ գալիս՝ ինչո՞ւ հենց հիմա: Նավասարդյանն այդ հարցի պատասխանն ունի.


«Խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը երկու նպատակ է հետապնդում. նախ, այս ամենն արվում է ներքին լսարանի համար, քանի որ Ադրբեջանում քաղաքական ու տնտեսական առումով լարված վիճակ է, իսկ հակառակորդի վտանգավորության մասին խոսակցությունները փորձ են թաքցնել ձախողումները թե՛ ներքաղաքական, թե՛արտաքին քաղաքական դաշտում», -ասաց նա:


Արման Նավասարդյանը վստահ է, որ պատերազմի վտանգ այժմ չկա, հնարավոր է լինի չի լինի ռազմական էսկալացիա, բայց Ադրբեջանի կողմից ծրագրավորված հարձակումը գրեթե բացառված է. «Առավել ևս հայկական կողմը նման քայլի չի գնա: Բացի այս, Ռուսաստանը շահգրգռված չէ ատարածաշրջանում պատերազմական գործողություներ սկսել, այնպես որ ստատուս քվոն փոխելն այսօր հնարավոր չէ»,- հավելեց բանախոսը:


Այլ կարծիքի է Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով, ICG-ի զեկույցը երկու հարթության մեջ պետք է դիտարկել՝ նկարագրական և վերլուծական: «Առաջին, ինչ վերաբերում է նկարագրական մասին, ապա կատարված է բավականին լավ և բարխիղճ աշխատանք: Հավաքված է փաստերի բազա և այն լավ ներկայացված է», - նշում է նա:


Մյուս կողմից, սակայն նրա կարծիքով, զեկույցը կաղում է վերլուծական տասանկյունից: «Պատերազմի վտանգի մասին ազդարարումները միշտ եղել են ICG-ի զեկույցներում: Ես չեմ հիշում մի դեպք, որ այն չլինի: Իհարկե, պատերազմի վտանգ կա, սակայն զեկույցում չի ասվում, թե ինչպես և ինչ մեխանիզմների միջոցով այն կարող է սկսվել: Ասվում է՝ քանի որ վտանգ կա, ապա կարող է տեղի ունենալ պատերազմ, սակայն ինչպես, ինչից հետո, չի ասվում», - նշում է Իսկանդարյանը: