24.11.2024
Հայկական եկեղեցու հայցն իրարանցում է առաջացրել Թուքիայում
prev Նախորդ նորություն

Թուրքիայի վարչապետը պատրաստ է կոալիցիոն կառավարություն ձևավորել

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը պատրաստ է մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը:

«Երկրի ապագան ավելի կարևոր է, քան քաղաքական կուսակցությունների շահերը: "Արդարություն և զարգացում" կուսակցությունը՝ թուրքական քաղաքականության ողնաշարն է, միայն մենք կարող ենք կոալիցիա ստեղծել, եթե այլ կուսակցությունները պատրաստ լինեն համագործակցության: Մենք պատրաստ ենք քննարկել տարբեր տարբերակներ: Ես քաղաքականության մեջ չեմ օգտագործում կարմիր գծեր արտահայտությունը, որպեսզի միշտ մանևրելու տեղ լինի: Միակ բանը, որին չի կարելի գնալ՝երկրում քաոսն է», - նշել է Դավութօղլուն՝ TRT-ին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ կոալիցիոն կառավարությունը Թուրքիայի պատմության ընթացքում երբեք հաջողություններ չի գրանցել: «Սակայն, եթե ժողովուրդը կոալիցիա է ընտրել, ապա մենք կանենք այն, ինչ ասել է ժողովուրդը: Դա նրա ընտրությունն է, այլ ոչ թե մեր: Կոալիցիան, որը չի աշխատում՝ դա ճգնաժամ է, որին մենք չենք թողնի գործը հասնի: Մենք կաշխատենք ձևավորել լավագույն կոալիցիան, իսկ եթե չստացվի, կանենք այն, ինչ անհրաժեշտ է օրենքի շրջանակներում», - նշել է վարչապետը:

Նա հավելել է, որ Թուրքիայի քաղաքացիները ընտրություններում չեն աջակցել խորհրդարական մոդելից անցումը նախագահական մոդելի, ինչին ձգտում էր երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և իշխող կուսակցությունը:

Մինաչ այդ, VERELQ-ը հայտնել էր, որ Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող "Արդարություն և զարգացում" կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը: Հետևաբար, քաղաքական ուժը խնդիրներ կունենա կառավարություն ձևավորելիս:

Նախնական տվյալներով այդ կուսակցությունը հավաքել է միայն 41% և 550 հոգանոց խորհրդարանում ստացել է 256 տեղ: Նրան հաջորդում են Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (25,1%), Ազգայնական շարժում կուսակցությունը (16,4%) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությունը (12,8%): Նրանք բոլորը հաղթահարել են 10%-ոց շեմը և ներկայացված կլինեն Մեջլիսում:

Այս իրավիճակում "Արդարություն և զարգացում" կուսակցությունն ունի երկու ելք՝ կամ ձևավորել փոքրամասնության կառավարություն, քանի որ երկրում գործում է համամասնական ներկայացվածության համակարգ, կամ ձևավորել կոալիցիոն կառավարություն: