24.11.2024
Թուրքիայի վարչապետը պատրաստ է կոալիցիոն կառավարություն ձևավորել
prev Նախորդ նորություն

Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության որոշումը կայացվելու է քաղաքական մակարդակում

Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության որոշումը կայացվելու է քաղաքական մակարդակում: Այդ մասին Թբիլիսիում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՆԱՏՕ-ի միացյալ տրանսֆորմացիոն ուժերի հրամանատար Ժան-Պոլ Պալոմերոսը:

«Մենք չենք ընդունում քաղաքական որոշումներ, սակայն ջանքեր ենք գործադրում ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների միջև համագործակցության ընդլայնման համար: Դա արդեն նշվել է Ուելսյան գագաթաժողովի ընթացքում: Հույս ունեմ, որ Վարշավայի գագաթաժողովի ընթացքում պետությունների ղեկավարները Վրաստանի հարցով կոնկրետ որոշում կկայացնեն», - նշել է գեներալը, փոխանցում է apsny.ge կայքը:

Հիշեցնենք, որ Ուելսում 2014թ.-ի սեպտեմբերին կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում որոշում է կայացվել Վրաստանում ՆԱՏՕ-ի կենտրոնի բացման մասին և ընդունվել է Թբիլիսիի՝ դաշինքի անդամակցությանը նպաստող փաթեթը:

Հունիսի 9-10-ը Թբիլիսիում կայացել է ՆԱՏՕ-ի ռազմավարական ամենամյա համաժողովը:

Մինչ այդ, VERELQ-ը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում պասիվ չէ, սակայն կոնկրետ ժամկետներ դեռևս որոշված չեն: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն:

Այս տարվա ամռանը տեղի կունենան ՆԱՏՕ-ի և Վրաստանի համատեղ զորավարժություններ: ՆԱՏՕ-ն Վրաստանում նաև ուսումնական կենտրոն է բացելու, որը հավանաբար տեղակայվելու է Թբիլիսիի մոտակայքում գտնվող Վազիանի ռազմակայանի տարածքում: