25.11.2024
Ստեփանակերտի օդանավակայանից կիրականացվեն թռիչքներ. էքստրիմալ տուրիզմի համար
prev Նախորդ նորություն

«Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտ հայտնաբերվել է F1» տեսակի 3 նռնակ

Մայիսի 22-ին, ժամը 15:43-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակա այգում նկատվել է նռնակ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ ՔՊՎ ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:


Հայտնաբերվել է «F1» տեսակի 3 նռնակ՝ առանց պայթուցիչի (պայթուցիչները եղել են մոտակայքում): Փրկարարները սահմանազատել են տարածքը եւ իրականացրել հերթապահություն` մինչ սակրավորական խմբի մոտենալը:


Ոստիկանության բաժնի աշխատակիցները նռնակները տեղափոխել են անվտանգ տարածք: