21.11.2024
Թրամփն ու Աբասը հաստատել են Մերձավոր Արեւելքում խաղաղություն ձեռք բերելու մտադրությունը
prev Նախորդ նորություն

Լավրով. Մոսկվան Աստանայի բանակցություններում հաջողության հույս ունի

Մոսկվան հույս ունի, որ Աստանայում Սիրիայի ճգնաժամի կարգավորման բանակցություններում հաջողություն կգրանցվի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք հիմա Աստանայում ընթացող բանակցությունների չորրորդ ռաունդում հաջողության մեծ հույս ունենք, առաջին հերթին՝ կրակի դադարեցման ռեժիմի կոնսոլիդացման, խախատումների արձագանքման մեխանիզմների համաձայնեցման, ականազերծման միջոցառումների անցկացման տեսակետից»,- ասել է նա Ֆինլանդիայի ԱԳ նախարար Թիմո Սոյնիի հետ բանակցություններից հետո:

Մայիսի 3-4-ը Աստանայում ընթանում են Սիրիայի խնդրով բանակցությունները, որոնց մասնակցում են երաշխավոր երկրներ ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի, Սիրիայի կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչները: