7.10.2024
Վերլուծաբան. Մոսկվան ու Անկարան ունեն ավելի շատ հատման կետեր, քան տարաձայնություններ
prev Նախորդ նորություն

Թրամփն ու Աբասը հաստատել են Մերձավոր Արեւելքում խաղաղություն ձեռք բերելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը չորեքշաբթի օրը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում բանակցությունների ժամանակ հաստատել են Մերձավոր Արևելքում խաղաղություն ձեռք բերելու հակվածությունը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սպիտակ տանը։

Նշվում է, որ ԱՄՆ-ի և Պաղեստինի առաջնորդները հանդիպել են, որպեսզի «քննարկեն Մերձավոր Արեւելքում խաղաղություն ձեռք բերելն ու ամերիկա-պաղեստինյան հարաբերությունների ամրապնդումը»։ Երկու կողմն էլ «հաստատել են տեւական խաղաղություն ձեռք բերելու ձգտումը իսրայելցիների ու պաղեստիցնիների միջև»։

Ընդգծվում է, որ Թրամփը «անձնական հակվածություն է հայտնել իսրայելցիներին ու պաղեստինցիներին օգնություն ցուցաբերելու հարցում՝ համընդհանուր խաղաղություն ձեռք բերելու համար, ինչը կարող է ձեռք բերվել միայն նրանց միջեւ անմիջական բանակցությունների շնորհիվ»։

Նշվում է, որ երկու ղեկավարներն էլ ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը։ Նրանք նաեւ քննարկել են «երկկողմանի համագործակցության կարեւորությունն ու Պաղեստինի անվտանգության ուժերին աջակցությունը»։

Լավրով. Մոսկվան Աստանայի բանակցություններում հաջողության հույս ունի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները