19.08.2026
Ոստիկանության բաժիններ է ներկայացվել հանցավոր հակումներ ունեցող 266 անձ
prev Նախորդ նորություն

TRIPP-ը կարող է ներառել խողովակաշարեր, էլեկտրագծեր և օպտիկամանրաթել. Նարեկ Մկրտչյան

TRIPP նախագիծը ժամանակի ընթացքում կարող է ներառել խողովակաշարեր, էլեկտրաէներգիայիփոխանցման գծեր և օպտիկամանրաթելային ենթակառուցվածք՝ ճանապարհների ուերկաթուղիների հետ մեկտեղ: Այս մասին ասել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը` The Heritage Foundation-ի The Parliament ծրագրին տված հարցազրույցում:


TRIPP-ն անցնելու է Հայաստանի հարավով և Ադրբեջանը կապելու է Նախիջևանի հետ։


Նարեկ Մկրտչյանն ասել է, որ նախագիծը պետք է դիտարկել ավելին, քան պարզապեստրանսպորտային երթուղի։


«Սա միայն ճանապարհների ու երկաթուղու մասին չէ»,- ասել է նա` հավելելով, որ ենթակառուցվածքը կարող է ներառել օպտիկամանրաթելային մալուխներ, էլեկտրահաղորդմանգծեր և հնարավոր է՝ խողովակաշարեր։


Նրա խոսքով՝ նախագիծը կարող է օգնել ձևավորել նոր մատակարարման շղթաներ՝ Եվրոպանկապելով Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի հետ։


Հայաստանով նախատեսվող երթուղին մոտ 42 կիլոմետր երկարություն ունի և անցնում է երկրի՝ Իրանի հետ սահմանին մոտ։ Նախագծի շուրջ առկա մտահոգությունների վերաբերյալ Մկրտչյաննընդգծել է, որ TRIPP-ը կգործի հայկական ինքնիշխանության ներքո։ Նա ասել է նաև, որտարածաշրջանային կապակցվածության աճը կարող է օգտակար լինել Իրանի, ինչպես նաևԹուրքիայի, Վրաստանի և Ռուսաստանի համար։


 


 


 

Հայ պատանին հաղթել է աշխարհի լավագույն շախմատիստ Մագնուս Կարլսենին
Հաջորդ նորություն next