19.08.2026
Երևանում ձերբակալվել է տարեց կանանց թիրախավորած սերիական կողոպտիչը
prev Նախորդ նորություն

Ոստիկանության բաժիններ է ներկայացվել հանցավոր հակումներ ունեցող 266 անձ

Ոստիկանները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի մեկ տասնյակից ավելի հավաքատեղիներում։ Ստուգողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։


Հատուկ միջոցառումների ընթացքում հայտնաբերվել են նաև թմրամիջոցներ, կանեփի թփեր, դանակներ, զենք-զինամթերք։


«ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները պարբերական են»,- ասվում է հաղորդագրությունում։


 


 

TRIPP-ը կարող է ներառել խողովակաշարեր, էլեկտրագծեր և օպտիկամանրաթել. Նարեկ Մկրտչյան
Հաջորդ նորություն next