18.08.2026
Լուսանկարը` ադբեջանական ԶԼՄ-ներ
prev Նախորդ նորություն

Իրավապահ համակարգում կադրային փոփոխություններ են սպասվում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավական և իրավապահ համակարգերում ակտիվորեն քննարկվում են հնարավոր կադրային փոփոխությունների և պաշտոնանկությունների տարբերակներ։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվող տարբերակներից մեկը Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանին պաշտոնից ազատելն է։ Այս սցենարի դեպքում չի բացառվում, որ Քրեակատարողական ծառայության պետ նշանակվի ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը։


Վերջինս Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ է նշանակվել 2026 թվականի հունվարի 19-ին։ Մինչ այդ նա զբաղեցրել է ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ 2024-2025 թվականներին եղել է Լոռու մարզպետ։


Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ընկերուհի Ծովինար Թադևոսյանը Քրեակատարողական ծառայության պետ է նշանակվել 2025 թվականի հունվարին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։


Միաժամանակ, ArmLur.am-ի տեղեկություններով, կադրային փոփոխություններ կարող են տեղի ունենալ նաև Փրկարար ծառայությունում։ Մասնավորապես, քննարկվում է օրերս ծառայության տնօրենի տեղակալ նշանակված Արթուր Խուդինյանին տնօրենի պաշտոնում նշանակելու հարցը։ Արթուր Խուդինյանը Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ է նշանակվել օգոստոսի 7-ին»։


 


 

ԱՄՆ-Իրան ռազմական դիմակայությունը կարող է վերածվել ձգձգվող հակամարտության
Հաջորդ նորություն next