13.08.2026
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Երկաթուղու կառավարում. Երևանը փնտրում է բարեկամական լուծում ՌԴ-ի հետ

Լուսանկարը` arvak.am
Լուսանկարը` arvak.am

Հայաստանի կառավարությունը մտադիր չէ միակողմանիորեն խզել երկաթուղու կառավարման պայմանագիրը և ռուսական կողմի հետ բանակցում է փոխշահավետ ու բարեկամական լուծումներ գտնելու շուրջ, որպեսզի երկիրը դուրս չմնա միջազգային լոգիստիկ նախագծերից:


Օգոստոսի 12-ին կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է, որ ռուսական կոնցեսիայի գործոնը որոշակիորեն խոչընդոտում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերությունների ներդրումներին, ինչը կարող է հանգեցնել գլոբալ ցանցերին ինտեգրվելու պատմական հնարավորության կորստի։ Խնդիրը, ըստ նրա, ոչ թե Ռուսաստանի հետ հարաբերությունների, այլ ստեղծված միջազգային տնտեսական իրավիճակի մեջ է։


Երևանի համար պայմանագրի կտրուկ ու միակողմանի խզումն անընդունելի է, քանի որ այն հակասում է բարեկամական գործընկերության ոգուն: Փոխարենը, կառավարությունը դիտարկում է մի քանի հնարավոր սցենարներ, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն իրավունքի վաճառքը երրորդ կողմին՝ շուկայական արժեքով, բաժնետոմսերի մասնակի վերաբաշխում կամ ենթակառուցվածքների և գործառնական մոդելների տարանջատում:


Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման պայմանագիրը Ռուսաստանի հետ կնքվել է 2008 թվականին՝ 30 տարի ժամկետով, ինչը նշանակում է, որ այն ուժի մեջ է մինչև 2038 թվականը:

Լուսանկարը` 1lurer.am
Հաջորդ նորություն next