13.08.2026
Էրդողանը ցանկանում է տարածաշրջանի բոլոր երկրներին միավորել մեկ համաձայնագրի շրջանակում
prev Նախորդ նորություն

Հայաստանը ձգտում բացարձակ էներգետիկ անկախության. Փաշինյանի պատասխանը Ալիևին

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանը շարունակում է ձգտել բացարձակ էներգետիկ անկախության՝ զուգահեռաբար աշխատելով տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ադրբեջանցի մասնագետների հայաստանյան այցերն ու արձագանքել Մեծամորի ատոմակայանի և էներգետիկ առևտրի վերաբերյալ Բաքվի վերջին հայտարարություններին:


Օգոստոսի 13-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ ենթակառուցվածքների հարցերով Երևանն ու Բաքուն երկկողմ աշխատանք են տանում: Նա հիշեցրել է դեռևս 2025 թվականի սեպտեմբերին և 2026-ի հունվարին երկու երկրների մասնագետների հանդիպումների փաստը: Այս պարզաբանումը հաջորդել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օգոստոսի 11-ին արված այն հայտարարությանը, թե TRIPP նախագծի շրջանակներում ադրբեջանցի մասնագետները Հայաստանի տարածքում արդեն իսկ տեղորոշել են դեպի Նախիջևան էլեկտրագծերի և կայանների տեղադրման կետերը:


Անդրադառնալով Ալիևի այն պնդումներին, թե Մեծամորի ԱԷԿ-ը հնացել է, ներկայացնում է տարածաշրջանային սպառնալիք և անպայման պետք է փակվի, իսկ Ադրբեջանը կարող է Հայաստանին էներգետիկ այլընտրանք տրամադրել՝ ՀՀ վարչապետն ընդգծել է ատոմակայանի շուրջ նոր պայմանավորվածությունների բացակայությունը:


Ըստ նրա՝ կայանի շահագործման ժամկետները հստակ ամրագրված են նախկինում կնքված միջազգային պայմանագրերով: Միաժամանակ, Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի ռազմավարական գերակայությունը հարյուր տոկոսանոց էներգետիկ անկախության հասնելն է: Նա նաև հավելել է, որ երկրում արհեստական բանականության գործարանների ինտենսիվ կառուցմամբ պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկը միայն աճելու միտում ունի:

Լուսանկարը` arvak.am
Հաջորդ նորություն next