13.08.2026
Լուսանկարը` arvak.am
prev Նախորդ նորություն

Մոտ ապագայում կիրականացվեն նաև հայկական արտահանումներ Ադրբեջան. Փաշինյան

Լուսանկարը` 1lurer.am
Լուսանկարը` 1lurer.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ադրնեջանի հետ ապրանքաշրջանառության ակտիվացման և առաջիկայում դեպի այդ երկիր հայկական արտադրանքի արտահանման մեկնարկի մասին։


Օգոստոսի 13-ին կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին առ այն, որ մինչ օրս առևտուրը կրել է միակողմանի բնույթ և ներմուծվել են միայն ադրբեջանական ապրանքներ, գործադիրի ղեկավարը հաստատել է փոխադարձ առևտրի օրակարգի առկայությունը։


Փաշինյանը վստահեցրել է, որ մոտ ապագայում կիրականացվեն նաև հայկական արտահանումներ, սակայն առայժմ չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ ապրանքատեսակների մասին է խոսքը։


Հատկանշական է, որ դեռևս 2026 թվականի հունվարին վարչապետը տեղեկացրել էր առուվաճառքի հավանական ապրանքացանկերի փոխանակման մասին։ Այս ժամանակահատվածում Ադրբեջանից Հայաստան հիմնականում ներկրվել են վառելիքային ռեսուրսներ՝ մասնավորապես բենզին և դիզվառելիք։