Ռուսաստանցիներին կարող են կոչ անել ձեռնպահ մնալ Հայաստան այցերից, եթե այնտեղ շարունակեն ՌԴ–ի քաղաքացիներին ձերբակալել երրորդ երկրների հարցումների հիման վրա, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինայնի հետ հեռախոսազրույցում ասել է ՌԴ պետդումայի նախագահ Մատվիենկոն։ Մատվիենկոյի հետ հեռախոսազրույցը եղել է օգոստոսի 6–ին։
Սա շատ էական ահազանգ է, որովհետեւ փաստացի նշանակում է, որ հարվածի տակ կարող է հայտնվել տուրիզմի ոլորտը։ Հայաստանում զբոսաշրջության հիմնական, շարժիչային ռեսուրսը ռուսաստանցիներն են։
2025 թվականի տվյալով, Հայաստան այցելած զբոսաշրջիկների 40,7 տոկոսը եղել են Ռուսաստանից։ Բացարձակ թվով՝ գրեթե մեկ միլիոն։ Հիմա պատկերացրեք, թե ինչ անկում է լինելու Հայաստանի զբոսաշրջային շուկայում, եթե դրանից դուրս է գալիս գրեթե 1 միլիոնի հասնող ռուսաստանյան սեգմենտը։
Ընդ որում, նշեմ, որ հաջորդ երկու խոշոր ուղղությունները Վրաստանն ու Իրանն են, որոնք անգամներով են զիջում ռուսականին։
Իհարկե, եթե շարունակվի քաղաքական ավանտյուրան, ապա ռուսական զբոսաշրջային ռեսուրսի պարագայում էլ, ինչպես գյուղմթերքի՝ կսկսեն հանրությանը կերակրել նրանով, թե ոչինչ՝ կգան ԵՄ–ից։ Իրականում, սա լինելու է նույնպիսի ծաղր առողջ բանականության հանդեպ, ինչպես գյուղմթերքի դեպքում։ Համեմատության համար, ԵՄ երկրներից դեպի Հայաստան զբոսաշրջային ամենամեծ ծավալը 2025–ին ապահովել է Ֆրանսիան, ու գիտե՞ք ինչքան։ 35 հազարից քիչ ավելի մարդ։
Դարձյալ, երբ խոսվի այս մասին, ինչ որ անմիտներ կսկսեն խոսել «ռսաստրկության» մասին։ Իրականում, իմ «ստրկությունը» Հայաստանի տնտեսությունն է, այդ տնտեսությամբ ապրող մարդը, այն համակարգը, որ ցանկացած կենսունակ պետության հիմքն է։ Տնտեսություն, որը տարբեր ոլորտների ներդաշնակ համադրման շղթա է, այլ ոչ թե օրինակ միայն ԱյԹի ոլորտի «սրբազնացման» կարծրամիտ սեւեռում։
Վերլուծաբան Հակոբ Բադալյան