«Արարատցեմենտում», «Մուլտի վելնեսում», Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատում, «Մուլտի սթոուն» ընկերություններում, «Օլիմպավանում» և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում խուզարկություններն ավարտվել են։ Այս մասին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց լրագրողների հետ զրույցում նշել է նրա խոսնակ, պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը։
«Ցավով պետք է հայտնեմ, որ Հայազտանի ազգային օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է և դադարեցվել է գործունեությունը։ Սա միջազգային մակարդակի խայտառակություն է, որովհետեւ սրանով շատ մեծ վնաս է հացվում Հայաստանի միջազգային հեղինակությանը։ Աշխարհում նման նախադեպ չի եղել։ Առավել քան վստահ եմ, որ այս գործողության աղետաբեր հետևնքները ՀՀ իշխանությունները և այն անձինք, որոնք ստանձնել են այս ամբողջ գործընթացի պատասխանատվությունը, շատ կարճ ժամանակահատվածում իևրենք տեսնելու են։
Կապարակնքվել է նաև «Արարատցեմենտ» գործարանը, Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատը, կոմբինատի հարևանությամբ գտնվող վարչական շենքը՝ քաղաքապետարանի դիմաց գտնվող բարձր աշտարակը։ Վարչական շենքը ևս կապարակնքվել է, այդտեղ «Մուլտի գրուպ» կոնցեռնի գրասենյակներն են ու հաշվապահությունը։
«Մուլտի սթոուն» ընկերությունը, որ քարերի արտադրությամբ է զբաղվում, ևս կապարակնքված է և դադարեցված է գործունեությունը։ «Օլիմպավանում» դեռ գործողությունները շարունակվում են, բայց այդտեղ ունենք խնդիր, քանի որ ԱՄՆ–ի ըմբշմարտի հավաքականն էր մարզվում այդտեղ, UFC վարկածով աշխարհի չեմպիոն ունենք, ով մարզումներ էր անցկացնում, և այդ մասով լրջագույն խնդիրներ են առաջացել։
«Փարավանում»՝ «Մուլտի գրանդ» հյուրանոցում շարունակվում են խուզարկությունները։
Բոլոր այդ ընկերությունները, մասնավորապես, «Արարատ ցեմենտ» գործարանը, «Մուլտի սթոունը», «Մուլտի վելնեսը», Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատը, որոնք կապարակնքվել են ՔԿ–ի կողմից, բոլոր աշխատակիցները դուրս են բերվել, այդ թվում անվտանգության աշխտակիցները, սպասարկող անձնակազմը, ինչը անվտանգության լրջագույն խնդիրներ կարող է առաջացնել, որովհետեւ դրանցից մի մասը գործարաններ են, որտեղ կան պայթյունավտանգ նյութեր։ Այս մասով մեր իրավաբանները զբաղվում են, որ բողոքարկման գործընթաց սկսենք, որ գոնե այդ հիմնարկների անվտանգությունը կարողանանք ապահովել», -նշել է Տոնոյանը, փոխանցում է news.am-ը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող մի քանի տասնյակ ընկերություններում համաժամանակյա խուզարկություններ են ընթանում։
Քննչական կամիտեից հայտնել են, որ քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։
Իվետա Տոնոյանը նաև նշել է, որ վաղ առավոտից տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների կողմից զանգեր, սատարման, աջակցման խոսքեր, պատրաստակամություն է լսել.
"Անձամբ ես բազմաթիվ ուժերի ներկայացուցիչների հետ խոսել եմ և որքանով տեղյակ եմ՝ նրանք պատրաստվում են հայտարարությամբ հանդես գալ":
Հարցին՝ եթե Ծառուկյանը չմասնակցեր ընտրական գործընթացիենրին, այս ամենը իր նկատմամբ տեղի կունենա՞ր, նա պատասխանեց.
«Գագիկ Ծառուկյանը ինքն է որոշում իր գործունեության, «Բարգավաճ Հայաստանի» մասնակցության և մնացած բոլոր հարցերի հետ կապված որոշումները կայացնում է անձամբ։ Այս դեպքում ևս Գագիկ Ծառուկյանը կայացրել է ընտրություններին մասնակցելու որոշում, որովհետև որպես հայ մարդ, սրտացավ մարդ պարզապես ձեռքերը ծալած և անտարբեր նստել չէր կարող՝ տեսնելով այն ամբողջ գործընթացները, որոնք ցավոք հետպատերազմյան, Հայաստանում տեղի են ունենում։
Ես հակված չեմ «եթե»–ներով առաջնորդվելու, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ այս գործընթացը կոնկրետ ֆիզիկական հաշվեհարդարների, տնտեսական հաշվեհարդարների, քաղաքական հաշվեհարդարների վերաբերյալ սպառնալիքները, հատկապես ակտիվացան նախընտրական ժամանակահատվածում։ Գագիկ Ծառուկյանը երբևէ նախահարձակ չի եղել այս ամբողջ գործընթացում, արձագանքել է հնչած սպառնալիքներին, վիրավորանքներին, հարյուրավոր անգամներ ասել է, որ իր կլասը չի գցելու, բայց միևնույն է իր այս հորդորներից հետո անգամ միշտ հնչել է ոչ պատշաճ, ոչ քաղաքական հռետորաբանություն, որոնցից ոմանց Գագիկ Ծառուկյանը, այո, ստիպված է եղել անդրադառնալ այդ տերմինոլոգիայով»։