6.07.2026
Լուսանկարը` Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից
prev Նախորդ նորություն

Փաշինյանը մեկնել է ՌԴ՝ Երևանում Ծառուկյանի տան խուզարկությունների ֆոնին

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի: Կառավարության ղեկավարի ուղևորությունն ընթանում է խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Մոսկվայի լռության և ՌԴ-ի հետ մերձեցման կողմնակից հանդիսացող գործչի առանձնատանը սկսված գործողությունների համատեքստում։


Վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Եկատերինբուրգում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Իննոպրոմ-2026» ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպված «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» խորագրով լիագումար նիստին: Այցի օրակարգը ներառում է նաև երկկողմ հանդիպում Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, որի ընթացքում կքննարկվեն միջպետական համագործակցությանն առնչվող հարցեր։


Հատկանշական է, որ հայկական պատվիրակության այցն ընթանում է յուրահատուկ քաղաքական ֆոնի վրա. Ռուսաստանի իշխանությունները, մասնավորապես՝ նախագահ Վլադիմիր Պուտինը, դեռևս պաշտոնապես չեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:


Զուգահեռաբար, վարչապետի մեկնման օրը վաղ առավոտյան, իրավապահ մարմինները լայնածավալ խուզարկություններ են սկսել հայ-ռուսական դաշնակցային կապերի խորացման օգտին հանդես եկող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երևանյան առանձնատանը։ Քաղաքական գործչի տունը շրջափակված է զինված ուժայիններով։ Ծառուկյանի փաստաբաններն ահազանգում են, որ իրավապահներն արգելում են իրենց մուտքը տարածք՝ նման գործելաոճը որակելով որպես իրավունքների կոպտագույն խախտում։


Ըստ նախնական տեղեկությունների՝ խուզարկություններն իրականացվում են փողերի լվացման ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում: ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հաստատել է առանձնատանը ընթացող վարութային գործողությունների փաստը, սակայն ձեռնպահ է մնացել այլ մանրամասներ հաղորդելուց՝ խոստանալով հանդես գալ ավելի ընդարձակ հայտարարությամբ:

Լուսանկարը` sputnik
Հաջորդ նորություն next