25.06.2026
Լուսանկարը` tvnews
prev Նախորդ նորություն

«Անընդունելի են և՛ "Արևմտյան Ադրբեջանի", և՛ Ղարաբաղյան շարժման օրակարգերը». Փաշինյան

Լուսանկարը` ՌԲԿ
Լուսանկարը` ՌԲԿ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն քննադատել է Ադրբեջանում շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը՝ այն հավասարեցնելով Ղարաբաղյան շարժումը վերակենդանացնելու փորձերին։ Կառավարության ղեկավարը կոչ է անում երկկողմանիորեն հրաժարվել նման հռետորաբանությունից՝ հանուն տարածաշրջանային կայունության և խաղաղության գործընթացի։


Վերջին տարիներին պաշտոնական Բաքուն ակտիվորեն առաջ է մղում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» քաղաքական և գաղափարական նարատիվը՝ այս եզրույթի տակ շահարկելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։ Այս ռազմավարության շրջանակներում ադրբեջանական կողմը պարբերաբար կազմակերպում է պետական մակարդակով հովանավորվող միջոցառումներ։ Մասնավորապես, օրերս Նախիջևանի Օրդուբադ քաղաքում կայացել է «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» թեմայով համաժողով-փառատոն, որի ընթացքում հերթական անգամ հնչել են տարածքային պահանջներ՝ ուղղված Երևանին։


Չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական գերատեսչությունը միջադեպին չէր արձագանքել, հունիսի 25-ի Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է գործադիրի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ Բաքվի նման վարքագիծն անընդունելի է, թեև ինքը խորապես հասկանում է դրա պատճառահետևանքային կապերը։


Որպես հակակշիռ և ուղիղ զուգահեռ՝ կառավարության ղեկավարն անթույլատրելի է համարել նաև Հայաստանի ներսում Ղարաբաղյան շարժման օրակարգը վերսկսելուն ուղղված ցանկացած քայլ ու գործողություն։ Խնդրի հանգուցալուծումը վարչապետը տեսնում է փոխադարձ համաձայնությամբ նմանօրինակ քաղաքականություններից հրաժարվելու մեջ: «Քայլը ռազմավարական գործարքն է, պետք է դադարեցվի երկկողմ: Պե՛տք է դադարեցվի։ Հայաստանում էլ պետք է դադարեցվեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը»,- հայտարարել է Հայաստանի ղեկավարը։

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
25.06.2026
Փաշինյանն անկնալում է TRIPP-ի ենթակառուցվածքի շինարարություն արդեն 2026 թվականին