22.11.2024
Մամուլի տեսություն. ՀՀ իշխանությունները որոշել են գազալցակայանների ոլորտում ևս մենաշնորհներ սահմանել
prev Նախորդ նորություն

Երևանը կարևորում է Չեխիայի փորձը մեկնարկած սահմանադրական բարեփոխումներում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի հրավերով Հայաստան ժամանած Չեխիայի սահմանադրական դատարանի նախագահ Պավել Ռիխետսկիին:

Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը Չեխիայի ՍԴ նախագահի այցն օգտակար է համարել Հայաստանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացի ներկայիս փուլում, ընդգծելով, որ յուրաքանչյուր երկրի փորձ և հատկապես եվրոպական երկրի՝ Հայաստանի համար կարևոր է:

Արդեն պատրաստած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ենթադրում Հայաստանում է գոծող կիսանախագահական համակարգից անցում դեպի կառավարման խորհրդարանական մոդելի: Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցկացմանը ժամկետը դեռ պարզ չէ, սակայն շատ մասնագետներ կարծում են, որ հանրաքվեն կարող է անցկացվել 2016 թ-ից ոչ շուտ:

Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-չեխական միջպետական հարաբերությունների և տարբեր ոլորտներում փոխգործակցության մասին, որոնք, նրա խոսքով, վերջին տարիներին բավականաչափ ակտիվացել են: Ըստ Նախագահի, իրավական ոլորտում ևս հարաբերությունների զարգացմամբ երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունն ավելի ամբողջական կդառնա:

Չեխիայի ՍԴ նախագահը բարձր է գնահատել Հայաստանի ՍԴ-ի հետ ձևավորված համագործակցությունը և ընդգծել, որ Հայաստանը՝ որպես եվրոպական քաղաքակրթության օրրան, միայն հարգանք է առաջացնում, և Չեխիայում պատրաստակամ են հայ գործընկերների հետ խորացնել առկա փոխգործակցությունը:

Պավել Ռիխետսկին ՀՀ Նախագահին ներկայացրել է դեռևս 1920 թվականին հիմնված Չեխիայի ՍԴ-ի անցած ճանապարհը, ձեռքբերումները, երկրի սահմանադրական արդարադատության ներկայիս համակարգը և այն կատարելագործելու համար դեռևս առկա խնդիրները:

Հանրապետության Նախագահը փոխադարձաբար հյուրին ներկայացրել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացը, այդ ճանապարհին եվրոպական կառույցների հետ սերտ համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանի համար հիշյալ բարեփոխումների կարևորությունն ու նպատակը: