ՀՀ ՊՆ և Չինաստանի ՊՆ միջև ստորագրվել է 2017թ. համագործակցության ծրագիրը
ՀՀ պաշտպանության նախարարության և ՉԺՀ պաշտպանության նախարարության միջև ստորագրվել է 2017թ. համագործակցության ծրագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կենտրոնական ռազմական խորհրդի միջազգային ռազմական համագործակցության գրասենյակի պետ, դերծովակալ Գուան Յուֆեյի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 11-ից 14-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր:
Պաշտոնական հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-չինական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները, միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու, մի շարք փոխշահավետ նախագծեր իրականացնելու ուղղությամբ:
Այցի ավարտին ՉԺՀ բարձրաստիճան պատվիրակությանը, ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլյունի ուղեկցությամբ, ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: