24.11.2024
ՀՀ ՊՆ և Չինաստանի ՊՆ միջև ստորագրվել է 2017թ. համագործակցության ծրագիրը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ՀՀ–ում սկսվում է «ժառանգորդ» օպերացիան

ՀՀ–ում սկսվում է «ժառանգորդ» օպերացիան և դժվար թե նախագահ Սերժ Սարգսյանն այդ պաշտոնում տեսնի գործող վարչապետ Կարեն Կարապետյանին։ Այդ մասին haqqin.az–ի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի փորձագետ Վադիմ Դուբնովը` մեկնաբանելով ՀՀ–ում ստեղծված քաղաքական իրավիճակը։

«Իրոք, Կարապետյանի վիճակը շատ բազմանշանակ է։ Կարապետյանը վարչապետի աթոռին այդքան էլ լավ նորություն չէ ապագայի մասին մտածող նախագահ Սերժ Սարգսյանի համար»,–նշել է նա։

Ըստ նրա, ՀՀ–ում եկել է «ժառանգորդ» օպերացիայի ժամանակը և Սարգսյանի կարծիքով՝ դա չպետք է լինի Կարապետյանը։


Դուբնովը հավելել է, որ ՀՀ–ում գործող իշխանության օրոք ձևավորվել է բալանսի և պայմանավորվածությունների մշակույթը։