13.01.2026
Մհեր Գրիգորյանը և դեսպան Բոլատ Իմանբաևը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները
prev Նախորդ նորություն

Ե՞րբ Մինսկի խումբը կդադարի գոյություն ունենալ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կդադարի գոյություն ունենալ դեկտեմբերի 1-ից։ Այս մասին Երևանում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը:


"Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ որոշման համաձայն՝ ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը, այն կավարտվի մինչև դեկտեմբերի 1-ը։ ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ մի շարք ուղղություններով",- ասել է Վալտոնենը։


Նա ողջունել է ընթացող խաղաղության գործընթացը, որակելով այն կարևոր, ապա նշել, որ անհրաժեշտ է շարունակել խոստումնալից քայլերը և հավաստիացրել, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել գործընթացին։ Նաև աջակցություն է հայտնել Վաշինգտոնյան հանդիպմանը:


 

Փաշինյանը ներկա է գտնվել «Սիլիկոնային սարեր 2025» տեխնոլոգիական գագաթնաժողովի բացմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան