9.10.2025
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

Գործադիրը սահմանափակում է լոլիկի մածուկի ներմուծումը և խրախուսում տեղական արտադրությունը

Լուսանկարը` agroexpert.press
Լուսանկարը` agroexpert.press

Հայաստանի կառավարությունը համալիր միջոցներ է ձեռնարկում ներքին շուկան պաշտպանելու և տեղի ֆերմերներին աջակցելու նպատակով։ Այսօր՝ հոկտեմբերի 9-ի նիստում, սահմանվել են Իրանից սակագնային քվոտայով հատկացված 365 տոննա տոմատի մածուկի ներմուծման լիցենզիայի գործողության ժամկետները։ Այս քայլը տեղական արտադրողների մրցունակությունը բարձրացնելուն ուղղված ավելի լայն ռազմավարության մաս է կազմում։


Գործադիրի այսօրվա որոշմամբ՝ Իրանից տոմատի մածուकी ներմուծման համար նախատեսված քվոտայի լիցենզիաները ուժի մեջ կլինեն 2025 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Սա հստակեցնում է դեռևս հուլիսի 3-ին ընդունված որոշումը, որով իրանական ծագման առանձին ապրանքների նկատմամբ սահմանվել էր սակագնային քվոտա։


Միևնույն ժամանակ, ներմուծման սահմանափակումը կառավարության ռազմավարության միայն մի մասն է։ Ոլորտին աջակցելու առանցքային գործիք է օգոստոսի 28-ին հաստատված սուբսիդավորման ծրագիրը։ Դրա շրջանակում լոլիկ վերամշակող ընկերությունները 2000 տոննայից ավելի մթերված յուրաքանչյուր կիլոգրամ լոլիկի դիմաց ստանում են 10 դրամի սուբսիդիա։


Ինչպես նշված է որոշման հիմնավորման մեջ, այս աջակցությունը թույլ կտա զգալիորեն բարձրացնել տեղական արտադրանքի մրցունակությունը՝ դրա ինքնարժեքը մոտեցնելով ներմուծվողի մաքսային արժեքին։ Ակնկալվում է, որ դրա արդյունքում լրացուցիչ կմթերվի շուրջ 7 հազար տոննա լոլիկ, կլուծվի բերքի իրացման խնդիրը, և շուրջ 1000 տոննայով կնվազի տոմատի մածուկի ներմուծման ծավալը։

Ո՛չ թմրանյութերին. օլիմպիզմի տարածումը և կիրառումը պետք է դառնա ամենօրյա պրակտիկա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Իզվեստիա
09.10.2025
«Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի մասին չէ». ԱԳՆ-ն հստակեցնում է պաշտոնական դիրքորոշումը