Հակոբ Արշակյանը կմեկնի Վաշինգտոն
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը կգործուղվի Վաշինգտոն: Այդ մասին ԱԺ նախագահի որոշումը հրապարակված է խորհրդարանի կայքէջում:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1. Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի 2025 թվականի տարեկան խորհրդարանական հանդիպման աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի հոկտեմբերի 12-15-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաև գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Ազգային ժողովի պատգամավորների և Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների՝ օտարերկրյա պետություններ գործուղումների կազմակերպման և գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին և Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի Կ-127-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-364-Ա կարգադրության պահանջները»,- նշված է հոկտեմբերի 8-ի որոշման մեջ: