9.10.2025
«Չորրորդ Հանրապետությունը» Հայաստանը վերջնական դենացիոնալիզացիայի ենթարկելու ծրագիր է
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետներն ընդգծել են կապերի զարգացման անհրաժեշտությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում անցկացվող «Համաշխարհային դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովի շրջանակում հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ։


ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ կողմերը քննարկել են Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների օրակարգային հարցեր, ընդգծել առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը և մտքեր փոխանակել Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման շուրջ։


Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին՝ կարևորելով տարածաշրջանային կայունությունն ու փոխգործակցությունը։

Հակոբ Արշակյանը կմեկնի Վաշինգտոն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Իզվեստիա
09.10.2025
«Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի մասին չէ». ԱԳՆ-ն հստակեցնում է պաշտոնական դիրքորոշումը