3.10.2025
Փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական ուղերձով Գերմանիայի ազգային տոնի կապակցությամբ
prev Նախորդ նորություն

Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստան, բայց պետք է լքի ԱՄՆ-ն

Միգրացիոն դատարանի որոշմամբ՝ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։


«Միևնույն ժամանակ դատարանը գտել է, որ Վարդան Ղուկասյանի կողմից թույլ են տրվել միգրացիոն կարգի խախտումներ, ուստի պետք է լքի ԱՄՆ-ի սահմանները»,-նշվում է հաղորդագրության մեջ։


Իր հերթին, նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշել է, որ սահմանված ժամկետում դատարանի որոշումը բողոքարկելու դեպքում դատական ակտն օրինական ուժ չի ստանա, և հետևաբար Ղուկասյանը կշարունակի մնալ Միացյալ Նահանգներում:


Առայժմ հայտնի չէ, թե ԱՄՆ-ից ուր է մեկնելու Վարդան Ղուկասյանը, սակայն փաստաբանի ներկայացմամբ՝ նա տեղաշարժվելու խնդիր չունի, քանի որ նրա նկատմամբ այլևս միջազգային հետախուզում չկա:


Նշենք, որ տևական ժամանակ ուղիղ եթերներից զրկված ու հայաստանյան քաղաքական անցուդարձին մեկուսարանից հեռախոսային ձայնագրություններով անդրադարձող ԴՕԿ կուսակցության ղեկավարը, ԱՄՆ-ի Մաքսային և միգրացիայի վարչության համաձայն, ձերբակալվել էր փետրվարի 20-ին՝ միգրացիոն կարգը խախտելու համար։ Ըստ ամերիկյան կողմի՝ Ղուկասյանը դեռևս 2022-ի փետրվարի 19-ին մուտք էր գործել Միացյալ Նահանգներ, սակայն նախատեսված ժամկետում չի լքել երկիրը։


Միգրացիոն կարգը խախտելուց բացի, Լաս Վեգասի դատարանը պետք է քններ նաև Ղուկասյանին արտահանձնելու մասին Հայաստանի գլխավոր դատախազության դեռևս 2023 թվականի միջնորդությունը։


Հայաստանում նրա դեմ մի շարք հոդվածներով քրեական գործ է հարուցված՝ շորթման, բռնության կոչերի, դատավորի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար:

Փաշինյանի խոսույթը ուղիղ հանձնարարական էր հաշվեհարդար սկսելու Ղուկասյանի նկատմամբ
Հաջորդ նորություն next
 ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը
30.09.2025
ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը