3.10.2025
Հայասանում  թվայնացվելու է հանքարդյունաբերության ոլորտը
prev Նախորդ նորություն

Փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական ուղերձով Գերմանիայի ազգային տոնի կապակցությամբ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական ուղերձով և Գերմանիայի ժողովրդին մաղթել խաղաղություն ու բարեկեցություն։ Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կշարունակի ընդլայնվել Հայաստանի և Գերմանիայի միջև համակողմանի փոխգործակցությունը՝ ուղղված երկու ժողովուրդների բարեկամության և բարօրության ամրապնդմանը:


«Հայաստանն ու Գերմանիան կապված են ոչ միայն միջպետական ամուր կապերով, այլև հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության հանդեպ ընդհանուր հանձնառությամբ: Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են վստահության և փոխադարձ հարգանքի վրա»,- նշել է փոխվարչապետ:


Մհեր Գրիգորյանն արձանագրել է նաև վերջին տարիներին երկու երկրների համագործակցության հետևողական առաջընթացը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և նշել, որ Հայաստանը խորապես գնահատում է Գերմանիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին։


Փոխվարչապետը բարձր է գնահատել նաև Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, կայուն զարգացմանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը: Այս համատեքստում նա ընդգծել է Գերմանական միջազգային համագործակցության գործակալության և Վերականգնման վարկերի բանկի աջակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության համար առաջնահերթ ոլորտներում տարիներ շարունակ իրականացվող զարգացման ծրագրերի կարևորությունը։


 

Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստան, բայց պետք է լքի ԱՄՆ-ն
Հաջորդ նորություն next
 ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը
30.09.2025
ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է բենզինի, դիզվառելիքի ներմուծման մաքսատուրքերը