23.11.2024
Լավրով. Մոսկվան անհեռատեսական է համարում ԱՄՆ-ի աջակցությունը Սիրիայի ընդդիմությանը
prev Նախորդ նորություն

Օլանդ. Ղարաբաղյան հակամարտությունը խոչընդոտում է Կովկասյան տարածաշրջանի զարգացմանը

Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ աջակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ, բանակցությունների ճանապարհով կարգավորմանը: Այդ մասին նշված է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Հանրապետության օրվա առթիվ հղված շնորհավորական ուղերձում:

Օլանդը, խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, նշել է, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ այսուհետ ևս հավատարիմ է լինելու իր ստանձնած պարտավորություններին՝ խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ հակամարտությունը արդեն ձգվում է երկար ժամանակ և խոչընդոտում է Կովկասյան տարածաշրջանի զարգացմանը: