23.09.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
prev Նախորդ նորություն

Անահիտ Մանասյանը խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ սեպտեմբերի 22-ին անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել է Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավար կազմը։

Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԻՊ թեժ գծի կառուցակարգերի սպասվելիք փոփոխություններին, անձնական տվյալների պաշտպանությանը, դիմում-բողոքների պատշաճ ընթացքավորմանը, քաղաքացիների ընդունելության կանոնակարգման և իրավական խորհրդատվությունների տրամադրման լավարկմանը և մի շարք այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումների հետ կապված հարցերին։

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է նախատեսվող փոփոխությունները հնարավորինս սեղմ ժամկետներում ու հետևողական կյանքի կոչելու կարևորությունը։ Խորհրդակցության ավարտին Պաշտպանը տվել է հանձնարարականներ և նախանշել աշխատանքի առաջնահերթ ուղղությունները։


 

Գրագետ բանակցություններ և իրական անվտանգային համակարգ. Ծառուկյան
Հաջորդ նորություն next