23.11.2024
Stratfor. Կառուցելով Թուրքական հոսքը` ՌԴ-ը «մեկ կրակոցով երկու նապաստակ է սպանում»
prev Նախորդ նորություն

Էսկոբար. ԱՄՆ-ը չի կարողանա Սիրիայում իր գործողություններով խաբել Ռուսաստանին

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում ահաբեկիչներին օգտագործում է որպես իր շահերը հետապնդելու գործիքներից մեկը, սակայն ռուսական հետախուզությունը տեղյակ է այդ մասին: Այդ մասին հայտարարել է քաղաքական մեկնաբան Պեպե Էսկոբարը:

Էսկոբարը հիշեցնում է, որ ԱՄՆ-ը աջակցել է Ալ-Ղաիդայի ձևավորմանը, երբ ԽՍՀՄ-ը 1980-ական թթ.-ին զորքեր մտցրեց Աֆղանստան: Այսպիսով, ԱՄՆ-ը նպաստել է Իսլամական պետության կայացմանը՝ ձևավորել Սիրիայում Բաշար Ասադի դեմ գործող ընդդիմություն և օգտագործել այն որպես գործիք իր խաղում:

Նրա խոսքով, Արևմուտքն իր վասալների՝ Թուրքիայի և Պարսից ծոցի երկրների հետ ակտիվ աջակցություն են ցուցաբերել Սիրիայում Ալ-Ղաիդայի տարանջատմանը, որպեսզի ապակայունացնեն Դամասկոսը: Էսկոբարը նշել է, որ ԱՄՆ-ը կանխատեսել է իր խաղի տխուր հետևանքները՝ Իսլամական պետության ձևավորումը, փոխանցում է Ռիա Նովոստին:

Էսկոբարը հղում է կատարում ՌԴ ԳՇ պետի տեղակալ Իգոր Սերգունին, ով հաճախ չի հանդես գալիս հանրության առջև, ով սակայն շատ ճիշտ վերլուծում է ԱՄՆ-ի ռազմավարությունը: Նրա խոսքով, ռուսական հետախուզությունը վաղուց տեղյակ է տեղի ունեցող զարգացումներից:

Ըստ նրա, Արևմուտքը օգտագործում է Մերձավոր Արևելքի ահաբեկիչներին, որպեսզի վերջնական հարված հասցնի այն երկրներին, ովքեր փորձում են ընդդիմանան հեգեմոնին: Նա կարծիք է հայտնել, որ ավելի հեշտ է կազմաքանդել Իրաքը, Լիբիան և Սիրիան, քան Ռուսաստանը և Չինաստանը: