18.07.2025
Փաշինյանը մեկնում է արձակուրդ
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Նիդերլանդների հարաբերություններում առկա է դրական դինամիկա

Հուլիսի 17-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարության գլխավոր տնօրեն Մարսել դե Վինկի հետ:


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Նիդերլանդների միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող հարցերին:


Կողմերը գոհունակությամբ նշել են Հայաստանի և Նիդերլանդների հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ կարևորելով ընթացիկ տարում հաստատված ռազմավարական գործընկերությունը:


Երկուստեք ընդգծվել է բազմակողմ հարթակներում Հայաստանի և Նիդերլանդների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնել համագործակցության շրջանակը:


ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի օրակարգը՝ այս համատեքստում զրուցակցի ուշադրությունը հրավիրելով տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին:

Բացահայտվել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը. ՔԿ
Հաջորդ նորություն next
 Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով
16.07.2025
Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով