5.05.2025
Լուսանկարը` hetq.am
prev Նախորդ նորություն

Հիշել ֆաշիզմի դեմ պայքար մղած մարտիկների սխրանքները. ռուսական մամուլի անդրադարձը մրցույթին

Ռուսաստանյան առաջատար ԶԼՄ-ներն անդրադարձել են Հայաստանում Համաշխարհային երկրորդ պատերազմի վետերանների ընտանեկան արխիվներում պահպանված աշխատանքների մրցույթին։


Այդպես, RT-ն անդրադարձել է «Հաղթանակն իմ արխիվներում» մրցույթին, որին մասնակցել են Հայրենական մեծ պատերազմի վետերանների ժառանգները՝ մինչև 35 տարեկան երիտասարդներ, ովքեր պահպանել են ֆաշիստների դեմ պայքար մղած հարազատների փաստաթղթերն ու գրական ստեղծագործությունները: Մրցույթի համակարգող,  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանը RT-ին պատմել է, որ մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 600 մասնակից տարբեր երկրներից :  



«Մրցույթին մասնակցել են 11-ից 35 տարեկան երիտասարդներ։ Նրանք ներկայացրել են իրենց պապիկների, տատիկների և Հայրենական մեծ պատերազմին մասնակցած այլ հարազատների նյութեր և տարբեր աշխատանքներ։ Ներկայացվել է արձակ, պոեզիա, լուսանկարներ, նամակներ, օրագրեր, տեսանյութեր», - RT-ի հետ զրույցում պատմել է Իվետա Տոնոյանը։


Նշվել է, որ մրցույթի կազմակերպման գործում աջակցություն է ցուցաբերել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը։


Այն անցկացվել է երկու ձևաչափով։ Աշխատանքներն ընդունվել են ինչպես ֆիզիկական կրիչներով, այնպես էլ թվային տարբերակով՝ օնլայն:



Մի քանի անվանակարգերում հաղթողներին շնորհվել են արժեքավոր մրցանակներ և հուշանվերներ։ Միջոցառումն անցկացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին ընդառաջ և նվիրված է սերունդների միջև կապի ամրապնդմանը, ինչպես նաև ֆաշիզմի դեմ պայքար մղած մարտիկների սխրանքների հիշատակի պահպանմանը։

Երևանում է համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու նպատակով. Մարսելի քաղաքապետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան