23.06.2025
Հիշել ֆաշիզմի դեմ պայքար մղած մարտիկների սխրանքները. ռուսական մամուլի անդրադարձը մրցույթին
prev Նախորդ նորություն

Երևանում է համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու նպատակով. Մարսելի քաղաքապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը:


Վարչապետը ողջունել է Մարսելի քաղաքապետի այցը Հայաստան և կարևորել Ֆրանսիայի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ձևաչափով: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանի հետ կապերը խորացնելու Բենուա Պայանի գործողություններն ու անձնական ջանքերը:


Մարսելի քաղաքապետը նշել է, որ Երևանի հետ համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու նպատակով է ժամանել ՀՀ և նշել, որ իր համար մեծ կարևորություն ունի Հայաստանի հետ բազմաոլորտ հարաբերությունների զարգացումը:


Նշվել է, որ այցի շրջանակում քննարկվել են Երևանի հետ ենթակառուցվածքների, կրթության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում համագործակցությանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև տարբեր ուղղություններով փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:

Քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին